ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՈՐԱ ԱՐԻՍՅԱՆԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն այսօր հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:

Տիկին Արիսյանը շնորհավորեց Արա Խզմալյանին Մատենադարանի տնօրեն ընտրվելու կապակցությամբ: Հանդիպմանը քննարկվեցին Մատենադարանի և Սիրիայի Հանրապետության մշակութային և գիտական հաստատությունների միջև համագործակցության հեռանկարներն արաբատառ ձեռագիր ժառանգության ուսումնասիրման, վերականգնման և հանրահռչակման ոլորտներում։

Արա Խզմալյանը շնորհակալություն հայտնեց այցի և շնորհավորանքի համար, մեծապես կարևորեց նշված բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Դեսպան Արիսյանը եղավ Մատենադարանի Վերականգնման, Թվայնացման և Արևելագիտության բաժիններում, ծանոթացավ իրականացվող աշխատանքներին։ Նա բարձր գնահատեց Մատենադարանի ներդրումն արաբատառ ձեռագրերի պահպանման կարևոր գործում:

Կիսվել