ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՈՐԱ ԱՐԻՍՅԱՆԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն այսօր հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Տիկին Արիսյանը շնորհավորեց Արա Խզմալյանին Մատենադարանի տնօրեն ընտրվելու կապակցությամբ: Հանդիպմանը քննարկվեցին Մատենադարանի և Սիրիայի Հանրապետության մշակութային և գիտական հաստատությունների միջև համագործակցության հեռանկարներն արաբատառ ձեռագիր ժառանգության ուսումնասիրման, վերականգնման և հանրահռչակման ոլորտներում։ Արա Խզմալյանը շնորհակալություն հայտնեց այցի և շնորհավորանքի

Կիսվել

ԼՈւՅՍ Է ՏԵՍԵԼ «ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ» ՀԱՆԴԵՍԻ 35-ՐԴ ՀԱՄԱՐԸ

«Բանբեր Մատենադարանի» հանդեսի այս համարում ընդգրկված են մատենագիտությանը, պատմությանը, ազգագրությանը, բանասիրությանը, հնագիտությանն ու արվեստին վերաբերող հոդվածներ: Ուսումնասիրությունները մասնավորապես նվիրված են Մատենադարանի ձեռագրական հավաքածուների ձևավորման պատմությանը, հայ միջնադարյան գրականությանն ու էպոսին, առօրեականության պատմությանը, բնագրագիտությանը, մանրանկարչությանն ու հնագիտական պեղումներին: Հանդեսը լույս է տեսնում «JTI ARMENIA» ընկերության հովանավորությամբ: Գլխավոր խմբագիր՝ Գոհար Մուրադյան Համարի թվային տարբերակը տե՛ս այստեղ:

Կիսվել