ԳՐԱՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ ԵՐևԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՐՎՈՒՄ Է ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԻՄՔԻ ՎՐԱ

Այսօր Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանն ու բաժնի աշխատակիցներն այցելել են ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիա և ծանոթացել տեխնիկական հնարավորություններին։ Քննարկվել է առաջիկայում իրականացվող միջոցառումների ծրագիրը:

Կիսվել

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԱՅՑԵԼԵՑ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ «ՄԻՋԻՆ ԱՐևԵԼՔԻ» ԲԱԺՆԻ ՊՐՈՖԵՍՈՐ, ԱՆՎԱՆԻ ՍԵՊԱԳՐԱԳԵՏ, ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐևԵԼՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀՆԱԳՈՒՅՆ ՇՐՋԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻՑ ՊՐՈՖԵՍՈՐ ԻՐՎԻՆԳ ՖԻՆՔԵԼԸ

Իրվինգ Ֆինքելը շրջայց կատարեց Մատենադարանի թանգարանում, ծանոթացավ հիմնական և ժամանակավոր ցուցադրություններին: Նա մեծապես տպավորվեց Մատենադարանի հարուստ ձեռագրական ժառանգությամբ, հատկապես՝ օտարալեզու հավաքածուների բազմազանությամբ, ինչպես նաև թանգարանային ցուցադրության հանգամանալից ներկայացմամբ:Պրոֆեսոր Ֆինքելը Հայաստանում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հրավերով:

Կիսվել