ԳՐԱՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴՐՎՈՒՄ Է ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԻՄՔԻ ՎՐԱ

Այսօր Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանն ու բաժնի աշխատակիցներն այցելել են ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիա և ծանոթացել տեխնիկական հնարավորություններին։ Քննարկվել է առաջիկայում իրականացվող միջոցառումների ծրագիրը:

Կիսվել