ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Փարիզի Բարձրագույն և Վերաքննիչ դատարանների պատվավոր փորձագետ Հարություն Կյուլյանն ու նրա ընտանիքը Մաշտոցյան Մատենադարանին նվիրաբերել են նշանավոր քարտեզագետ, ֆրանսահայ մշակութային միության պատվավոր նախագահ, «Սամուէլ-Մուրատ» վարժարանի աշխարհիկ տնօրեն և ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ Զատիկ Խանզադյանի «Հայաստանի պատմական քարտեզագրություն» արժեքավոր ատլասը:

Զատիկ Խանզադյանը հեղինակել է Փարիզի խաղաղության կոնֆերանսում հայկական պատվիրակության ներկայացրած պատմական Հայաստանի քարտեզը:

Զատիկ Խանզադյանի որդի Ժակ Խանզանդյանը Հարություն Կյուլյանին է նվիրել հոր հեղինակած արժեքավոր ատլասի օրինակներից, որն իր հանգրվանը գտավ Մատենադարանում:

Կիսվել