ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ «ՊԱՏԿԵՐԻ ՊՈԵԶԻԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀՀ ԱՅՑԵԼԱԾ ԻԻՀ ԳՐԱՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՔԲԱՐ ԻՐԱՆԻԻՆ

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և ուրիշներ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Մատենադարանի պատվիրակության՝ ԻԻՀ վերջերս կատարած աշխատանքային այցի շրջանակում ձեռքբերված հայ-իրանական պատմական ժառանգությանը համարժեք համագործակցության շուրջ պայմանավորվածություններին՝ ձեռագրերի վերականգման, համատեղ ուսումնասիրությունների, թվային պատճենների փոխանակման, գիտական միջոցառումների կազմակերպման և նյութերի հրատարակման վերաբերյալ:

Բացի այդ՝ Նոր Ջուղայի Ազգային Սուրբ Ամենափրկիչ վանքի արխիվատան և արխիվների վերականգնման կենտրոնի վերականգնողներն աշնանը Մատենադարանում կանցնեն վերապատրաստման դասընթացներ՝ հին ձեռագրերի վերականգնման ոլորտում մասնագիտական կարողությունների կատարելագործման նպատակով:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև կրթության, գիտության ու երիտասարդության ոլորտներում հարաբերությունների առավել ամրապնդմանը, տարբեր բնագավառներում համագործակցության օրակարգի ընդլայնմանն ու զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Կիսվել