ՎՐԱՍՏԱՆԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԳԻՈՐԳԻ ԱՄԻԼԱԽՎԱՐԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մարտի 25-27-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվող Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի գլխավորած պատվիրակությունը այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան:

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի և Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ, շրջել է Մատենադարանի թանգարանում և ձեռագրերի վերականգնման բաժնում:

Կիսվել