ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆԱՐԻՄԱՆ ՄՈՀԱՄՄԵԴ ՇԱՐԻՖ ԱԲԴՈՒԼԼԱ ԱԼՄՈՒԼԼԱՆ

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և դեսպան Նարիման Ալմուլլան քննարկել են համագործակցության հեռանկարները, մասնավորաբար՝ համատեղ ցուցահանդեսների կազմակերպման, ծրագրերի իրականացման, գիտահետազոտական, թվայնացման և վերականգնման ոլորտներում:

Այցի ավարտին դեսպանը շրջեց Մատենադարանի գիտական բաժիններում և թանգարանում:

Կիսվել