ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՀԱՄԱԼՐՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Մատենադարանի պատվիրակության Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայ Ավետարանական եկեղեցու հովիվ Վերապատվելի Նշան և Մարիա Բագգալյանները Մատենադարանին են ընծայաբերել երկու մեծարժեք ձեռագիր և մեկ հնատիպ գիրք։

Տնօրենության հրավերով ս․թ․ օգոստոսին նվիրատուները կայցելեն Հայաստան՝ մասնակցելու ձեռագրերի ընծայաբերման հանդիսավոր արարողությանը։

Հաջորդ արժեքավոր ձեռքբերումը նշանավոր հայագետ, արվեստաբան Սիրարփի Տեր-Ներսեսյանի արխիվային փաստաթղթերն են, որոնք Մատենադարանին հանձնեց հայտնի արվեստաբան Սիլվիա Աճեմյանը։

Հիշեցնենք, որ Սիրարփի Տեր-Ներսեսյանի արխիվային ֆոնդը և անձնական գրադարանը պահպանվում են Մատենադարանում։

Մատենադարանի ամբողջ անձնակազմի անունից խորին երախտագիտություն ենք հայտնում նվիրատուներին՝ ազգային արժեքների հարատևության ապահովման բարձր գիտակցության համար։

Կիսվել