Չարսանջակի ավետարանը (ֆիլմ)

Մատենադարանի հավաքածուի մեջ առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում «Հրաշափառ», «Հրաշագործ» ձեռագրերը: Նման մի արժեքավոր ձեռագիր է 1471 թ. Երուսաղեմում ընդօրինակված Ավետարանը, որը 2017 թ. Հրայր Դադայանի և Հռիփսիմե Դադայան-Բարնակյանի կողմից նվիրաբերվեց Մատենադարանին և այսօր գտնվում է մշտական ցուցադրության մեջ: Այս տեսանյութը, որը պատրաստել է Հռիփսիմե Դադայան-Բարնակյանի դուստրը՝ Ռոքսան Մակասջյանը, ներկայացնում է ձեռագրի պատմությունը, նրա անցած ուղին

Կիսվել

Գլեդիս Բերեջիկլյանը այցելել է Մատենադարան

Հուլիսի 18-ին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը ընտանիքի հետ այցելեց Մաշտոցյան Մատենադարան և շրջայց կատարեց Մատենադարանի թանգարանային համալիրում, ծանոթացավ վերականգնման բաժնի աշխատանքներին, զրուցեց տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ:

Կիսվել

Հրաչյա Թամրազյանի հիշատակը հավերժացնող հուշաքարի բացումը

Հուլիսի 19-ին Երևանի Տերյան 57 հասցեում տեղի ունեցավ Մատենադարանի նախկին տնօրեն, բանաստեղծ, հայագետ, բանասիրության դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրաչյա Թամրազյանի հիշատակը հավերժացնող հուշաքարի բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին Մատենադարանի աշխատակիցներ, գրողներ, պետական այրեր, հոգևորականներ, մշակույթի գործիչներ, ինչպես նաև Հրաչյա Թամրազյանի ընտանիքի անդամներ, ընկերներ, հարազատներ: Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը. «Հուշաքարը տեսնելով`

Կիսվել

Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ, Մինսկի և Զասլավի միտրոպոլիտի այցը Մատենադարան

Մաշտոցյան Մատենադարան այցելեց Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ, Մինսկի և Զասլավի միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Պավելը: Միտրոպոլիտ Պավելը: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց թանգարանային համալիրում և ծանոթացավ հայ ձեռագրական ժառանգությանը:

Կիսվել

Նոր հրատարակություն

Մատենադարանի Թարգմանական մատենագրության բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Գոհար Մուրադյանի աշխատասիրությամբ լույս է տեսել Հովհան Դամասկացու «Դիալեկտիկա» երկի հայերեն թարգմանությունները (հունարենից, և վրացերենից) պարունակող հատորը՝ Հովհան Դամասկացի. Հայերեն թարգմանված երկեր շարքում, հատոր Ա՝ Դիալեկտիկա, քննական բնագրեր և ուսումնասիրություն, Երևան, Մատենադարան, 2019, 317 էջ): Ուղղափառ եկեղեցու հայր Հովհան Դամասկացու հայերեն անտիպ պատկառելի ժառանգությունը, որ ծրագրվում է հրատարակել

Կիսվել

ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Մատենադարանի միջազգային կապերի բաժնի և գործընկեր համալսարանների համագործակցության արդյունքում, Եվրամիության «Erasmus+»-ի ծրագրի շրջանակներում Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների, ասպիրանտների համար հասանելի են փոխանակման ծրագրեր հետևյալ համալսարաններում՝ Լուվենի Կաթոլիկ համալսարան (Բելգիա), Տուշիայի համալսարան, Բոլոնիայի համալսարան, Հռոմի 3 համալսարան (Իտալիա):   Մասնավորապես Լուվենի կաթոլիկ համալսարանի և Մատենադարանի միջև մշակվել ու հաստատվել է համագործակցություն՝ դասախոսների, երիտասարդ գիտնականների և ասպիրանտների փոխանակման

Կիսվել

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ԿԱՋԱԿՑԻ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ՁԵՌԱԳՐԱՏԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱԺՆԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ձեռագրատունը, Մաշտոցյան Մատենադարանից հետո, հայերեն ձեռագրերի հավաքածուով մեծությամբ երկրորդ ձեռագրապահոցն է, որտեղ այս տարի բացվելու է վերականգնման բաժին: Բաժնի ստեղծումը, գործունեության կազմակերպումն ու պլանավորումը իրականացվելու է Մատենադարանի աջակցությամբ:   Երուսաղեմի Հայոց պատրիարքի հրավերով սույն թվականի մայիսի 5-ից հունիսի 5-ը Մաշտոցյան Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանը, բաժնի ավագ վերականգնողներ Սուսաննա Կիրակոսյանն ու Էմմա Սարկիսովան կգործուղվեն

Կիսվել

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Մաշտոցյան Մատենադարան:  Նախագահը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ քննարկել է Մատենադարանի հեռանկարային զարգացման և միջազգային համագործակցության մի շարք հարցեր:  Հանդիպմանը մասնակցել են նաև Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը, գիտնական քարտուղար Վահե Թորոսյանը, նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանը:  Այցի ավարտին նախագահ Սարգսյանը հանդիպեց Մատենադարանում գործող «Փոքրիկ

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԸ ՎՇՏՈՎ ՀԱՅՏՆՈՒՄ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՐԿԱՐԱՄՅԱ ՓՈԽՏՆՕՐԵՆ, ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ

Մարտի 28-ին երկարատև հիվանդությունից հետո մահացել է վաստակաշատ գիտնական, պատմական գիտությունների դոկտոր, Սիրիայի աշխարհագրական ընկերության թղթակից անդամ, Հալեպի համալսարանի ԳԱ պատվո անդամ Վարդան Ռուբենի Գրիգորյանը:Բազմավաստակ պատմաբանը ծնվել է 1929 թ. հունվարի 26-ին, Դիլիջանում: 1947-1952 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում, 1953-1956 թթ.՝ ՀՍՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում: 1956-1958 թվականներին աշխատել է Պատմության ինստիտուտում,

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՀՆԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻՆ

2019 թ. մարտի 20-22-ը Բոլիվիայի մայրաքաղաք Լա Պասում բացվեց Հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդների երկրորդ ակադեմիական ֆորումը, որտեղ այս տարի Հայաստանը ներկայացնելու են Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Արսեն Բոբոխյանը:  Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը, որը ստեղծվել է 2016 թ. Հունաստանի և Չինաստանի նախաձեռնությամբ, հանդիսանում է մշակութային համագործակցության և երկխոսության հարթակ,

Կիսվել