ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԼԵԶՎԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽԱՌՆՉԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԵՐԵՆ ԲԺՇԿԱԳԻՏԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
Աշխատաժողովը տեղի ունեցավ«Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի շահառու «Լեզվական իմացություն. բազմալեզվություն թե՞ բազմամանրալեզվություն – 16-18-րդ դարերի հայերեն ձեռագիր դեղագրքերի եւ բժշկարանների հանրալեզվաբանական քննություն» թեմայի շրջանակում։ Աշխատաժողովի ընթացում ներկայացվեցին հայերեն բժշկագիտական ձեռագրերում բժշկական գիտելիքի թարգմանության լեզվամշակութային համատեքստերին, այդ գիտելիքի շարժի ուղիներին, 15-րդ դարի հայ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացու երկասիրությունների աղբյուրներին, ձիաբուժական գիտելիքի վերաթարգմանությանը, հայատառ թուրքերեն