Ժոզե Մանուել Բարոզոն այցելեց Մատենադարան

Երևանում երեկ տեղի ունեցած ԵԺԿ և Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովի նպատակով Հայաստան ժամանած Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն այսօր շարունակում է իր պաշտոնական այցը: Ծրագրի շրջանակներում այցելելով Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարանը` նա ուղևորվեց Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ – թանգարան` Մատենադարան:   Մատենադարանում եվրահանձնաժողովի նախագահին ներկայացրեցին թանգարան – ինստիտուտի առօրյա գործունեությունը և պահվող ֆոնդը:

Կիսվել

ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

«Ես հիացած եմ Մատենադարանի ձեռագրական ժառանգությամբ։ Թուրքմենստանը ևս հարուստ մշակութային ժառանգություն ունի՝ շուրջ 12 հազար ձեռագիր, որոնք ուսումնասիրվում և վերականգնվում են։ Գիտնականների և փորձի փոխանակման լուրջ հնարավորություններ կան»,–ասաց Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը՝ հավելելով, որ Հայաստանի և Թուրքմենստանի նոր սերունդն արդեն իսկ բացառիկ մշակութային ժառանգություն ունի։   Թուրքմենստանի նախագահն իր հիացմունքը հայտնեց Մատենադարանի ձեռագրական ժառանգության կապակցությամբ՝ հատկապես տպավորված Մատենադարանի

Կիսվել

«ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ»՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը, 2011 թվականի հոկտեմբերի 24-28-ը, ՀՀ Մշակույթի նախարարության և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, անց է կացնում «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» միջազգային սեմինար` նվիրված հայ գրատպության 500- ամյակին:Մասնակցում են ԱՊՀ, Բալթյան երկրների, Վրաստանի, Եվրոպական մի շարք երկրների առաջատար արխիվային, գրադարանային և

Կիսվել

ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԵՎ ԹԵՄԱՏԻԿ ՎԱՐԺԱՆՔ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

2012 թ. հոկտեմբերի 7-11-ը հայ գրատպության 500-ամյակի և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն նվիրված միջոցառումների շրջանակում «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվ. հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում ՀՀ մշակույթի նախարարության և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ տեղի է ունենալու «Հիշողության կերպարանքները: Ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգման նորագույն տեխնոլոգիաները» II միջազգային գիտագործնական սեմինարը և ՅՈւՆԵՍԿՕ/ԻԿՕՄ-ի Տարածաշրջանային թեմատիկ

Կիսվել

ՀԱՅՆՑ ՖԻՇԵՐ. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՁԵՌԱԳՐԵՐԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳԱՆՁԵՐ ԵՆ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net — Այսօր` հունիսի 26-ին Ավստրայի նախագահ Հայնց Ֆիշերը տիկնոջ` Մարգիթ Ֆիշերի հետ այցելեց Մեսրոպ Մաշտոցի անվան ձեռագրերի ինստիտուտ` Մատենադարան: Նրան ուղեկցում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:  Նախագահին ուղեկցող էքսկուրսավարուհին լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ֆիշերը մեծ հետաքրքրությամբ էր դիտում ցուցանմուշները, ակտիվ հարցեր էր տալիս: Վերջում նախագահը փոքրիկ գրություն թողեց Մատենադարանի պատվավոր հյուրերի

Կիսվել

ԲԱՑՎԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այսօր մասնակցել են Մատենադարանի նոր գիտական մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ նախագահն ասել է, որ «Մատենադարանի վերականգնման աշխատանքների ամփոփումը ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի տոնակատարություններին վայել գործ է»:   «Երևանը հարուստ է գեղեցիկ եւ խորհրդանշական շինություններով, սակայն իր էական և բովանդակային կշռով Մատենադարանն անգնահատելի

Կիսվել

ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԲՐՈՆԻՍԼԱՎ ԿՈՄՈՐՈՎՍԿԻՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Այսօր Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին տիկնոջ` Աննա Կոմորովսկայի հետ այցելեց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ` Մատենադարան: Նրանք ծանոթացան հայ գրքի պատմությանը, մանրանկարչության տեխնիկաներին և հնում օգտագործվող գույների ստացման պատմությանը:Բացի մշտական ցուցադրությունից, նրանք ծանոթացան նաև ժամանակավոր ցուցադրության հետ, որտեղ ներկայացված են 5-13 դդ մագաղաթյա գրքեր և պատառիկները:   Լեհաստանի նախագահը Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանին նվիրեց 1505

Կիսվել

ՍԵՐԲԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Այսօր Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ այցելեց Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ:  Նախագահ Տադիչը շրջեց Մատենադարանի հիմնական ցուցադրությունների և Կիլիկիայի մանրանկարչության բացառիկ ցուցադրությունների սրահներում:  Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը Մատենադարանի հուշամատյանում գրառում կատարեց հետևյալ բովանդակությամբ. «Շատ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ արել եք մեր պատվիրակության համար»:  Մատենադարանի տնօրեն Հրաչիկ

Կիսվել