ՀԱՅՆՑ ՖԻՇԵՐ. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՁԵՌԱԳՐԵՐԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳԱՆՁԵՐ ԵՆ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net — Այսօր` հունիսի 26-ին Ավստրայի նախագահ Հայնց Ֆիշերը տիկնոջ` Մարգիթ Ֆիշերի հետ այցելեց Մեսրոպ Մաշտոցի անվան ձեռագրերի ինստիտուտ` Մատենադարան: Նրան ուղեկցում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
  Նախագահին ուղեկցող էքսկուրսավարուհին լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ֆիշերը մեծ հետաքրքրությամբ էր դիտում ցուցանմուշները, ակտիվ հարցեր էր տալիս: Վերջում նախագահը փոքրիկ գրություն թողեց Մատենադարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Այս ձեռագրերը մշակութային գանձեր են ամբողջ աշխարհի համար, ես շնորհավորում եմ թանգարանին 2000 տարեկանից ավելի այս գանձերի համար»:
  Վերջում Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը Ֆիշերին նվիրեց «Հայկական ձեռագրեր» գերմաներենով պատկերագիրքը, իսկ տիկնոջը`հայկական միջնադարյան բաղադրատոմսերով պատրաստված քսուկներ և թուրմեր:

Կիսվել