Ժոզե Մանուել Բարոզոն այցելեց Մատենադարան

Երևանում երեկ տեղի ունեցած ԵԺԿ և Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովի նպատակով Հայաստան ժամանած Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն այսօր շարունակում է իր պաշտոնական այցը: Ծրագրի շրջանակներում այցելելով Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարանը` նա ուղևորվեց Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ – թանգարան` Մատենադարան:
   Մատենադարանում եվրահանձնաժողովի նախագահին ներկայացրեցին թանգարան – ինստիտուտի առօրյա գործունեությունը և պահվող ֆոնդը: Մատենադարանի աշխատակազմի հետ զրույցում Ժոզե Մանուել Բարոզոն կարևորեց համաշխարհային ասպարեզում  գիտամշակութային այս հաստատության դերը` մաղթելով նորանոր ձեռքբերումներ: Այցի ավարտվին կողմերը նվերներ փոխանակեցին:

Կիսվել