ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

 2013թ. մարտի 22-23-ը՝ ժամը 11.00-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում (Մատենադարան) կանցկացվի Մատենադարանի երիտասարդ գիտաշխա­տողների հերթական գիտաժողովը:
  Գիտաժողովին մասնակցում են Մատենադարանի տարբեր բաժիններում աշխատող ու թեմատիկ խմբերում ընդգրկված 20 գիտաշխատող: Կներկայացվեն զեկուցումներ հայ ձեռագրական ժառանգության պահպանության և ուսումնա­սիրության, հայ միջնադարյան արվեստի ու գրականության, հայոց լեզվի պատմության բազմա­բնույթ խնդիրների վերաբերյալ:
  Գիտաժողովն իրականություն է դարձել վերջին տարիներին Մատենա­դա­րանում իրականացվող  գիտաշխատողների կազմի երիտասար­դացմանն ուղղված ծրագրերի շնորհիվ: Կազմակերպիչները համոզված են, որ սրանով սկիզբ է դրվելու ամենամյա գիժողովների մի շարքի, որը չի սահմանափակվելու միայն Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողներով և աստիճանաբար ընդլայ­նելու է թեմատիկ ընդգրկումներն ու մասնակիցների շրջանակը:
Գիտաժողովն անց է կացվելու տեխնիկական բոլոր հարմարություններով զինված «Վիրտուալ Մատենադարան» սրահում:

Կիսվել