ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
«Ես հիացած եմ Մատենադարանի ձեռագրական ժառանգությամբ։ Թուրքմենստանը ևս հարուստ մշակութային ժառանգություն ունի՝ շուրջ 12 հազար ձեռագիր, որոնք ուսումնասիրվում և վերականգնվում են։ Գիտնականների և փորձի փոխանակման լուրջ հնարավորություններ կան»,–ասաց Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը՝ հավելելով, որ Հայաստանի և Թուրքմենստանի նոր սերունդն արդեն իսկ բացառիկ մշակութային ժառանգություն ունի։ Թուրքմենստանի նախագահն իր հիացմունքը հայտնեց Մատենադարանի ձեռագրական ժառանգության կապակցությամբ՝ հատկապես տպավորված Մատենադարանի