ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Ներածություն
Այստեղ կարող եք ծանոթանալ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի կայքի Օգտագործման պայմաններին։ Այցելելով մեր՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի (այսուհետ՝ Մատենադարան) կայք (matenadaran.am) և օգտվելով մեր կայքում (այսուհետ՝ Կայք) հրապարակված տեղեկատվությունից և նվիրատվության/նվիրաբերության համակարգից՝ Դուք ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված պայմաններին, ինչպես նաև մեր Գաղտնիության քաղաքականությանը:
Նվիրատվություն
Դուք համաձայնում եք, որ նվիրատվության/նվիրաբերության կատարման պահից նվիրաբերած գումարներն անցնում են Մատենադարանի տնօրինության տակ։ Այն դեպքում, երբ նախագիծը ամբողջությամբ ֆինանսավորվել է կամ, երբ Մատենադարան նվիրատվություն է ստանում առանց կոնկրետ նախագծի կամ կատեգորիայի հղումի, նվիրաբերված միջոցները կհատկացվեն Մատենադարանի ընդհանուր բյուջեին։
Չեղարկում
Մատենադարանի կայքի միջոցով, որպես նվիրատվություն կամ նվիրաբերություն, դրամական փոխանցումներ կատարելու ընթացքում առաջացած խնդիրների դեպքում անհրաժեշտ է ուղարկել գրավոր նամակ՝ [email protected] էլ. հասցեին՝ նկարագրելով խնդրի էությունը և նշելով Ձեր կոնտակտային տվյալները, խնդիրը առաջանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում: Նամակը ստանալու պահից՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում Մատենադարանի մասնագետները կուսումնասիրեն Ձեզ հանդիպած խնդիրները կամ գումարի հետվերադարձի դիմումը և կապ կհաստատեն Ձեզ հետ։
Անձնական տվյալների հավաքագրում և օգտագործում
Կայքի որոշ հատվածներ պահանջում են որոշակի անձնական տվյալների հավաքագրում և օգտագործում: Մատենադարանը հավաքում, օգտագործում և փոխանցում է ձեր անձնական տվյալները՝ մեր Գաղտնիության քաղաքականության մեջ նշված պայմանների համաձայն, որը մաս է կազմում սույն Պայմաններին: Մեր Գաղտնիության քաղաքականությունը բացատրում է, թե ինչպես ենք մենք հավաքում և օգտագործում ձեր տվյալները:
Երրորդ կողմի հղումներ
Կայքում կարող են առաջարկվել որոշ երրորդ կողմի ծառայությունների կամ կարող են տեղադրված լինել որոշ հղումներ դեպի այլ կայքեր, և Ձեր կողմից դրանց օգտագործումը ենթակա է այդ կողմերի համապատասխան օգտագործման և գաղտնիության պայմաններին։ Դրանք Մատենադարանի վերահսկողության տակ չեն և մենք պատասխանատու չենք այդ կայքերի համար։
Ընդհանուր դրույթներ
Մատենադարանը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Կայքի Օգտագործման պայմաններում և Գաղտնիության քաղաքականությունում՝ արտացոլելու համար փոփոխությունները։ Նման փոփոխությունների դեպքում՝ Մատենադարանը կտեղադրի փոփոխված Պայմանները matenadaran.am կայքում։
Այս Օգտագործման պայմանների վերաբերյալ հարցերի դեպքում՝ կարող եք կապվել մեզ հետ [email protected] էլեկտրոնային հասցեով։
ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներածություն
Սույն «Գաղտնիության քաղաքականությունը» կարգավորում է մեր («Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի՝ «Մեր», «Մատենադարան») matenadaran.am կայքի կողմից Ձեր անձնական տեղեկությունների օգտագործումը, այն նկարագրում է, թե մենք ինչ տեղեկություններ ենք օգտագործում և պահում Ձեր մասին և օգնում է Ձեզ հասկանալ ձեր իրավունքները՝ կայքն օգտագործելու առնչությամբ:
Ձեր անձնական տվյալները հավաքագրվում և մշակվում են Հայաստանի Հանրապետության օրենքների և միջազգային ընդունված պրակտիկաների համաձայն։
Տվյալների գաղտնիություն
Մեզ տրամադրած Ձեր տեղեկությունները համարվում են գաղտնի և կարող են տրամադրվել միայն Մատենադարանի գործընկերությանը, եթե այլ բան նախատեսված չէ։
Դուք համաձայնում եք, որ Ձեր անունը նվիրատվության առնչությամբ կարող է տեղադրվել և հրապարակվել մեր կայքում՝ որպես դոնոր, եթե չեք նշել, որ ցանկանում եք մնալ անանուն։
Անձնական տվյալների հավաքագրում
Երբ Դուք օգտվում եք մեր կայքից, մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները՝
ա) Ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկություններ՝ էլ. փոստի հասցե, անուն, ազգանուն, հեռախոսահամար
բ) Կայքի միջոցով Ձեր կատարած նվիրատվությունների պատմությունը:
գ) Մեզ հետ ունեցած նամակագրությունը (էլեկտրոնային նամակները), եթե այդպիսիք լինեն:
Մենք չենք պահում Ձեր վճարային քարտի որևէ տվյալ: Մենք օգտագործում ենք SSL կոդավորում ՝ տվյալների փոխանցումը (ինչպես, օրինակ, ձեր վճարման տեղեկությունները) պաշտպանելու համար։ Մենք նաև առաջարկում ենք HTTPS անվտանգ հասանելություն մեր կայքին։
Անձնական տվյալները հավաքագրելու նպատակները
Մենք հավաքագրում ենք Ձեր անձնական տեղեկությունները մեր կայքի աշխատանքը հնարավոր դարձնելու և Ձեր կողմից մեր կայքի օգտագործումը հարմարավետ և ապահով դարձնելու նպատակով: Սույնով Դուք համաձայնում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տվյալները բացառապես հետևյալ նպատակներով՝
ա) Կայքի բնականոն շահագործում,
բ) Ձեր կողմից կատարված նվիրատվությունների ընդունում, դրանց հետ կապված համապատասխան տեղեկությունների տրամադրում,
գ) մեր կայքի աշխատանքի, ինչպես նաև մեր գործունեության որակի գնահատում և բարելավում,
դ) հեռախոսազանգի կամ էլ. փոստի միջոցով անհրաժեշտության դեպքում տեղեկությունների ճշտում կամ հաղորդում:
Ձեր իրավունքները
Դուք կարող եք ցանկացած պահի դիմել՝ Ձեր անձնական տվյալները ոչնչացնելու, Ձեր անձնական տվյալները հավաքագրելը թույլ չտալու կամ Ձեր անձնական տվյալներում փոփոխություն կատարելու դիմումով։
Եթե ունեք որևէ բողոք Մատենադարանիի կողմից Ձեր անձնական տվյալների հավաքագրման և օգտագործման առնչությամբ, դուք կարող եք Ձեր բողոքը ներկայացնել՝ կապվելով մեզ [email protected] հասցեով։
Փոփոխություններ
Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել այս Գաղտնիության քաղաքականությունում։ Մենք կտեղադրենք փոփոխված տարբերակը մեր կայքում։
Կապ
Այս Գաղտնիության քաղաքականության, ինչպես նաև Ձեր առնչությամբ մեր կողմից օգտագործվող անձնական տեղեկությունների հետ հարցերի դեպքում՝ կարող եք կապ հաստատել մեզ հետ [email protected] հասցեով, +37410-51-30-00 հեռախոսահամարով և Մ. Մաշտոց 53, Երեւան, Հայաստան, 0009 հասցեով։