ՍՊԱՀԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԸ
Իրանի Իսլամական Հանրապետություն Մատենադարանի պատվիրակության այցի շրջանակում Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի թանգարանում տեղի է ունեցել Մատենադարանի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանի «Լուսանկարների ընտրանի Մաշտոցի անվան Մատենադարանի հավաքածուներից» պատկերագրքի շնորհանդեսը։ Իվեթ Թաջարյանն անդրադարձել է իրանահայերի, մասնավորաբար՝ Ավո Հովհաննիսյանի, Ժոզեֆ Փափազյանի և Էմանուել Սևրուգյանի նվիրատվություններին, որոնք ընդգրկված են պատկերագրքի մեջ։ Միջոցառմանը ներկա են եղել Սպահանի հայոց թեմի