ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը Մատենադարանում տեղի կունենա միջազգային գիտաժողով՝ «Բնագիր եվ մեկնություն. անտիկ եվ միջնադարյան բնագրերի մեկնաբանման խնդիրներ» խորագրով։ Ծրագիրը տե՛ս այստեղ:
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը Մատենադարանում տեղի կունենա միջազգային գիտաժողով՝ «Բնագիր եվ մեկնություն. անտիկ եվ միջնադարյան բնագրերի մեկնաբանման խնդիրներ» խորագրով։ Ծրագիրը տե՛ս այստեղ:
2023թ-ին պետականորեն նշվում է Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100 ամյակը։ Այդ առթիվ հոկտեմբերի 18-ին Մաշտոցյան Մատենադարանում կբացվի բացառիկ ցուցադրություն:Ցուցադրությանը կներկայացվի Ղուկաս Չուբարյանի 30 քանդակ:Կցուցադրվեն քանդակներ Հայաստանի ազգային պատկերասրահի և Չուբարյան ընտանիքի հավաքածուներից:Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ղուկաս Չուբարյանը ծնվել է 1923 թ. նշանավոր իրավաբան, հասարակական-քաղաքական գործիչ Գրիգոր Չուբարյանի ընտանիքում: Ուսումն ստացել է Թերլեմեզյանի
Հայագիտության ոլորտում նշանակալի ավանդի և Մաշտոցյան Մատենադարանի ձեռագիր և արխիվային հավաքածուն արժեքավոր նյութերով հարստացնելու համար ՀՀ ԿԳՄՍ նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը հանձնեց «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալը Տեր Ներսես (Վրեժ) ավագ քահանա Ներսեսյանին։Տեր Ներսես (Վրեժ) ավագ քահանա Ներսեսյանը 1975-2012թթ. զբաղեցրել է Բրիտանական գրադարանի «Քրիստոնեական Մերձավոր Արևելքի» բաժնի պատասխանատուի պաշտոնը:
Գրադարանավարի օրվա առթիվ գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար Մաշտոցյան Մատենադարանի Գրադարանի վարիչ Տաթևիկ Ղազումյանն ու ընթերցասրահի վարիչ Ժաննա Մաթևոսյանը պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով և պատվոգրով։
2023 թ. լրանում է նշանավոր հայագետ, արևելագետ, Մաշտոցյան Մատենադարանի փոխտնօրեն (1965-1994) Բաբկեն Չուգասզյանի 100-ամյա հոբելյանը: Այդ կապակցությամբ ս. թ. նոյեմբերի 17-18-ին Մատենադարանում նախատեսվում է իրականացնել միջազգային միջնադարագիտական գիտաժողով: Գիտաժողովի թեմատիկ ուղղություններն են՝ Աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն: Զեկուցումներին տրվում է 15-20 րոպե ժամանակ: Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք լրացնել գրանցման ձևաթուղթը և ուղարկել [email protected]
Մատենադարանը հրատարակել է Սեն Արևշատյանի “Избранные переводы с древнеармянского” («Գրաբարից ռուսերեն թարգմանությունների ընտրանի»-ն) ժողովածուն։ Այն հրատարակության է պատրաստել Մատենադարանի «Թարգմանական մատենագրության» բաժնի վարիչ, բ.գ.դ. Գոհար Մուրադյանը։Ժողովածուում ընդգրկված են Մատենադարանի երկարամյա տնօրեն, ակադեմիկոս Սեն Արևշատյանի՝ հին հայերեն թվով հինգ բնագրերի (գիտական ու փիլիսոփայական բնույթի աշխատություններ) ռուսերեն թարգմանություններ:Գիրքը հրատարակվել է «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ին աջակցությամբ: Թվային
Երկա՜ր սպասված լուր աշակերտների, ուսուցիչների և ծնողների համար։ Հոկտեմբերի 1-ից Մատենադարանի թանգարանային մասում մեկնարկում են կրթական ծրագրերը՝ նախատեսված 1-8-րդ դասարանի աշակերտների համար։ Ծրագրերը մշակվել են՝ հաշվի առնելով Դպրոցական դասընթացները Երեխաների տարիքային առանձնահատկություններն ու հետաքրքրությունները։ Յուրաքանչյուր կրթական ծրագիր բաղկացած է տեսական, գործնական հատվածներից և թեմատիկ շրջայցից։ Ծրագրերի տեսական հատվածում աշակերտները ծանոթանում են️ գրերին, զարդագրերին, ձեռագրաստեղծման և
Երկարամյա նվիրված աշխատանքի և մասնագիտական վաստակի համար Մաշտոցյան Մատենադարանի ավագ գիտաշխատող, «Բժշկագիտության և բնագիտության պատմության» բաժնի բազմամյա ղեկավար, բժիշկ-բանասեր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստելլա Վարդանյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով։ Ստելլա Վարդանյանին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալը հանձնել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։
Իտալիայի Հանրապետության նախկին վարչապետ Ռոմանո Պրոդիի և Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի այցը Մատենադարան Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը հյուրընկալեց Իտալիայի նախկին վարչապետ, Եվրահանձնաժողովի նախագահ, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ Սահելի տարածաշրջանի հարցերով հատուկ բանագնաց Ռոմանո Պրոդիին և Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին։ Նրանք շրջեցին
Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն այսօր հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին: Տիկին Արիսյանը շնորհավորեց Արա Խզմալյանին Մատենադարանի տնօրեն ընտրվելու կապակցությամբ: Հանդիպմանը քննարկվեցին Մատենադարանի և Սիրիայի Հանրապետության մշակութային և գիտական հաստատությունների միջև համագործակցության հեռանկարներն արաբատառ ձեռագիր ժառանգության ուսումնասիրման, վերականգնման և հանրահռչակման ոլորտներում։ Արա Խզմալյանը շնորհակալություն հայտնեց այցի և շնորհավորանքի