«ՀՈԳԵՎՈՐ ՔԱՐՏԵԶԻ ԱՐԱՀԵՏՆԵՐՈՎ․ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ» ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԱՆՁԵՐԸ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Աստվածաշունչ, 1654–1660 թթ., ԿոստանդնուպոլիսԳրիչ՝ Թամուր դպիր ԱկնեցիԾաղկող՝ Մարկոս Պատկերահան Իսպանիայի ազգային գրադարանը հիմնադրել է Ֆիլիպ V-ը՝ 1712 թվականին։ Այսօր նա Իսպանիայի կարևորագույն և ամենից խոշոր հանրային գրադարանն է: Մանրամասներն՝ այստեղ:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ԵՎ «ՀԵՆԴԵՐՍՈՆ ՖԵՇՆ ԳՐՈՒՊ ԱՄ» ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Կարևորելով ազգային մշակութային ժառանգության պահպանության, ուսումնասիրման և հանրահռչակման գործի շարունակականությունն ու զարգացումը, հաստատելով, որ ժամանակակից մշակութային կառույցների կայուն զարգացումը ենթադրում է մասնավոր և հանրային հատվածների բարձր մակարդակի գործընկերություն, ընդգծելով որակի, պրոֆեսիոնալիզմի, առաջատարության և սոցիալական պատասխանատվության սկզբունքները՝ «ՀԵՆԴԵՐՍՈՆ ՖԵՇՆ ԳՐՈՒՊ ԱՄ»-ի հովանավորությամբ կստեղծվի Մատենադարանում քարտեզագրական ժառանգությանը նվիրված արդիական սրահ։ Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել

Կիսվել

ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մատենադարանում տեղի է ունեցել 5-14-րդ դդ. հայերեն բնագրերի ուսումնասիրման բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Գառնիկ Հարությունյանի բանախոսությունը՝ «Հակոբ պատրիարք Նալյան, “Կտակ չարչարանաց” կամ Ավագ ուրբաթի քարոզներ (ձեռագրագիտական և բնագրագիտական առանձնահատկությունները)» թեմայով։

Կիսվել

«ՇՈՒՐԻՇԿԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆ» ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Շուրիշկանի հրաշագործ Ավետարան Հայոց պատմության մեջ բազում վկայություններ կան փրկության ուղի անցած Ավետարանների ու ձեռագիր մատյանների մասին, որոնցից է Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը։Ավանդազրույցը պատմում է, որ Շուրիշկանի Ավետարանը, որ հայտնի է նաև «Պապ», «Կարմիր», «Սուրբ Բարսեղ Կեսարացի» անուններով, գրվել է 1498թ․ Վասպուրականի Քաջբերունի գավառի Ասպիսնակ գյուղում։ Պատվիրատուն՝ Թուրուանդ իշխանն է, գրիչը՝ Բարսեղ քահանան։Հայերի 1603-1604թթ. բռնագաղթի ժամանակ

Կիսվել

ԱՄՓՈՓՎԵՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԱԼ-ՖԱՐԱԲԻԻ FARABI UNIVERSITY ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

2026թ. փետրվարի 17-20-ը Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը և զարգացման գծով տեղակալ Տաթևիկ Մուրադյանը Ղազախստանի ազգային համալսարանի ռեկտոր Ժանսեիտ Տույմեբաևի հրավերով եղել են Ղազախստանի Ալմաթի քաղաքում։ Հայկական պատվիրակության համար կազմակերպվել է ճանաչողական այց համալսարանի ստորաբաժանումներում, ինչպես նաև՝ համալսարանի գրադարանում պահվող հայ հեղինակների գրքերի հատուկ ցուցադրություն։ Տեղի է ունեցել հանդիպում համալսարանի

Կիսվել

ՓԱՐԻԶԻ ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ «ԺՈՐԺ ՊՈՄՊԻԴՈՒ ԿԵՆՏՐՈՆԻ» ՆԱԽԱԳԱՀ ԼՈՐԱՆ ԼԵ ԲՈՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Նախագահը ծանոթացել է ցուցադրություններին, վերականգնման բաժնի գործունեությանը, այցելել է արխիվապահոց և Մատենադարանի հարակից տարածքների կանաչապատման հայեցակարգերին նվիրված «Այգ է բացվում» ցուցադրությանը:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՅԳ Է ԲԱՑՎՈՒՄ. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՅԳՈՒ ՏԵՍԼԱԿԱՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄԸ

Ցուցադրությունը ներկայացնում է 2025 թ-ի նոյեմբերի 22-ին կայացած Մատենադարանի այգու նախագծման համաստեղծական աշխատարանի արդյունքերը և դրանց վերլուծության հիման վրա ստեղծված այգու երեք տեսլականները։ Աշխատարանին մասնակցել են 39 միջգիտակարգային մասնագետներ՝ արվեստագետներ, համադրողներ, ճարտարապետներ, քաղաքային պլանավորման ոլորտի ներկայացուցիչներ, լուսավորության և ոռոգման մասնագետներ, բուսաբաններ և բնապահպաններ, Մատենադարանի աշխատակիցներ, հումանիտար ոլորտի գիտնականներ, թաղամասի բնակիչներ։ Համաստեղծական աշխատարանը նախաձեռնել են Մատենադարանն

Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՇՈՇԱՓԵԼՈՎ ՄԱՏՅԱՆՆԵՐԸ. ԱՄԵՆՔԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ» ՆԵՐԱՌԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

Մատենադարանի զարգացման ծրագրի դրույթների համաձայն՝ ցուցադրական գործունեության կարևոր ուղղություններից մեկը ներառականությունն է։ Հայ օգնության ֆոնդի «Այո» ֆոնդահայթայթման հարթակի, ինչպես նաև «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի հովանավորությամբ, «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպության գործակցությամբ և համադրմամբ փորձագետ Սիփան Ասատրյանի, միջնադարյան մանրանկարչական գլուխգործոցներն այսուհետև հասանելի կլինեն տեսողության խնդիրներ ունեցող այցելուներին։ Ինչպես նշեց տնօրեն Արա Խզմալյանը՝ սա ոչ միայն կառավարչական և մասնագիտական

Կիսվել

ԱՅԳ Է ԲԱՑՎՈՒՄ. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՅԳՈՒ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Մատենադարանի լանջի հողատարածքն իր վերջին մերկ ձմեռն է անցկացնում։ Շուտով իր դարավանդային կանաչ ճեմուղիներով քայլելու են բոլոր Երևանցիները և մայրաքաղաքի հյուրերը։ Իսկ ի՞նչ գաղափարական ու տարածական բնութագիր է ունենալու ապագա այգին։ Ինչպե՞ս է այգին լրացնելու Մատենադարանի թանգարանային փորձառությունը և երկխոսության մեջ մտնելու ձեռագրական ժառանգության հետ։ Ինչպե՞ս է այգին կապվելու քաղաքի ավելի լայն կանաչ ցանցի և

Կիսվել

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՏԻԿԱՅՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մատենադարան Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների համար ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված մշակութային դիվանագիտության թեմատիկայով հերթական միջոցառումը։

Կիսվել