ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է «ԳԻՐՔ ԴԱՏԱՍՏԱՆԻ» ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ԱՆԳԼԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մատենադարանի հրատարակչական գործունեության նոր ռազմավարության համաձայն՝ մեծ կարևորություն է տրվում միջնադարյան սկզբնաղբյուրների և դրանց վերաբերյալ ուսումնասիրությունների թարգմանությանը: Հրատարկված գրքերի շարքում իր հատուկ տեղն է զբաղեցնում Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի» կոթողային աշխատության անգլերեն թարգմանության բարձրակարգ հրատարակությունը (թարգմանիչ՝ Ռոբերտ Թոմսոն): Գիրքը հրատարակվել է «Կայծ» հիմնադրամի աջակցությամբ և հեղինակավոր «Բրիլ» հրատարակչության գործակցությամբ: Ստեղծվել է նաև գրքի հուշանվերային տարբերակը:










