ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ «ՀԱՍԿ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՏԱՐԵԳՐՔԻ (ՆՈՐ ՇՐՋԱՆ, ԺԴ. ՏԱՐԻ) ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

«Հասկ» հայագիտականի նոր հատորը ընդգրկում է Հայաստանի ու Սփյուռքի հայագետների բազմաթիվ ուսումնասիրություններ։ Ելույթներով հանդես եկան Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը, տնօրենի խորհրդական Գուրգեն Գասպարյանը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Կիլիկիա» մատենադարանի մատենադարանապետ, տարեգրքի խմբագիր Գերաշնորհ Տեր Շահան Արքեպիսկոպոս Սարգիսեանը։ Հատորը նվիրված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի գահակալության 30-ամյակին:

Կիսվել

«ՈՐՊԵՍԶԻ ԱՄՈԹԱՊԱՐՏ ՉՄՆԱՄ…». ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱԿԱՆԱՎՈՐ ԳԻՏՆԱԿԱՆ ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆԻ «ՀՈՒՇԵՐ ԻՄ ԿՅԱՆՔԻՑ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Նոյեմբերի 19-ին՝ նշանավոր բանասեր, պատմաբան, աստվածաբան Երվանդ Տեր-Մինասյանի ծննդյան օրը, Մատենադարանում տեղի ունեցավ գիտնականի հուշերի լրամշակված հրատարակության շնորհանդեսը։ Ելույթներով հանդես եկան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, տնօրենի խորհրդական և գրքի խմբագիր Գուրգեն Գասպարյանը, ՀԱԵ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Մատենադարանի ավագ գիտաշխատող, Սուրբ Կլիմենտ Օհրիդսկու անվան Սոֆիայի համալսարանի պրոֆեսոր Իգոր Դորֆման-Լազարևը, արխիվի և

Կիսվել

ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆԻ «ՀՈՒՇԵՐ ԻՄ ԿՅԱՆՔԻՑ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Նոյեմբերի 19-ին Մատենադարանի թանգարանի կրթամշակութային սրահում տեղի կունենա Երվանդ Տեր-Մինասյանի «Հուշեր իմ կյանքից» (երկրորդ լրամշակված հրատարակություն) գրքի շնորհանդեսը։ Հատորն ընդգրկում է հայ դասական բանասիրության ականավոր ներկայացուցիչներից մեկի՝ Երվանդ Տեր-Մինասյանի հուշերը՝ Հառիճում, Գևորգյան ճեմարանում, Գերմանիայում ուսման տարիների, հետագա շրջանի մանկավարժական ու գիտական գործունեության, նաև Կոմիտասի մասին։ Գիրքը լույս է տեսել «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի աջակցությամբ։

Կիսվել

ՕՎՍԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ «ERASMUS+» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ

2025 թ. նոյեմբերի 3-7-ը Մատենադարանի Ձեռագրագիտության բաժնի գիտաշխատող, բ.գ.թ. Օվսաննա Խաչատրյանը «Erasmus+» ծրագրի շրջանակում դասախոսություններով հանդես է եկել Բելգիայի Լյուվեն լա Նովի կաթոլիկ համալսարանում: Նա համալսարանի գիտնականներին և ուսանողներին է ներկայացրել հայ միջնադարյան գրականության մեջ եղած եզակի ժանրի՝ գրառաջքի առանձնահատկությունները ձեռագրերում։ Դասախոսություններին հաջորդել են բովանդակալից և հետաքրքիր քննարկումներ, որոնք նպաստել են մասնագիտական փորձի փոխանակմանը և

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԶՆՆԵԼՈՎ ՍՐԲԱԽՈՍԱԿԱՆ ԲՆԱԳԻՐԸ. ԿՆՈՋ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԵՐԻ ՈՐՈՇ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ և ՎԱՂ ԱՐԴԻ ՇՐՋԱՆՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

Ողջույնի խոսքով հանդես է եկել Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը։ Նախագծի օտարերկրյա գործընկերը Ֆլորենցիայի համալսարանի պրոֆեսոր Զարուհի Պողոսյանն է, ով իր զեկուցման մեջ անդրադարձել է Վասպուրականում՝ Արծրունյաց տիրապետության ներքո Սուրբ Հռիփսիմեի պաշտամունքի քաղաքական և հոգևոր ենթատեքստին։ Աշխատաժողովին զեկուցումներով հանդես եկան ծրագրի ղեկավար Գառնիկ Հարությունյանը, մասնակիցներ Աննա Օհանջանյանը, Օվսաննա Խաչատրյանը, Նոննա Սարգսյանը։ Զեկուցումները հիմնականում

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՎԻԵՆՆԱ

2025թ. նոյեմբերի 4-8-ը Մատենադարանի տնօրենը հանդիպել է հայկական ձեռագրերի հավաքագրմամբ զբաղվող գրատան ղեկավարների հետ, այցելել Վիեննայի Մխիթարյան միաբանություն և Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն: Միաբանների հետ հանդիպմանը տնօրենը ներկայացրել է Մատենադարանի և հոգևոր-ձեռագրական կենտրոնների հետ համագործակցության հեռանկարները, կարևորել համակողմանի գործակցության իրականացումը՝ պատրաստակամություն հայտնելով գործադրելու բոլոր հնարավորությունները հատկապես Միաբանության գրավոր ժառանգության պահպանման ուղղությամբ: Տնօրենը շնորհակալություն է հայտնել

Կիսվել

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ «ՀԱՍԿ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՏԱՐԵԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

2025թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:00-ին, Մատենադարանի թանգարանի տեսասրահում տեղի կունենա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Հասկ» հայագիտական տարեգրքի (Նոր շրջան, ԺԴ. տարի) շնորհանդեսը: Պարբերականի առաջին հատորները հրատարակվել են 1948-1950 թթ. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, հայագետ Գարեգին Ա Հովսեփյանի ղեկավարությամբ: Մեծ դադարներով մինչ 2003 թ. լույս է տեսել «Հասկ»-ի 12 հատոր:«Հասկ» հայագիտականի նոր հատորը ընդգրկում է Հայաստանի

Կիսվել

«ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՔԱՂԱՔ

Վարպետաց դասերը կազմակերպվել էին տեղի քաղաքային գրադարանում։ Մատենադարանի մասնագետները երկօրյա դասընթացի ընթացքում քաղաքի և հարակից գյուղերի տասնյակ դպրոցականների են ներկայացրել Մատենադարանի պատմությունը, ցուցադրությունը, ինչպես նաև ձեռագրերի ընդօրինակման, նկարազարդման և վերականգնման արվեստը։ Վարպետաց դասերի ընթացքում, ձեռագրի մանրակերտի վրա աշխատելով, երեխաները ուսումնասիրել են մատյանների կազմման և վերականգնման գաղտնիքները, գրել են եղեգնյա գրչով և վերականգնման բաժնի մասնագետի հետ

Կիսվել