«ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ»
Հոկտեմբերի 14-17-ը Մատենադարանում տեղի է ունենալու «Հիշողության կերպարանքները» 14-րդ ամենամյա միջազգային գիտագործնական սեմինարը: Տե՛ս ծրագիրը:
Հոկտեմբերի 14-17-ը Մատենադարանում տեղի է ունենալու «Հիշողության կերպարանքները» 14-րդ ամենամյա միջազգային գիտագործնական սեմինարը: Տե՛ս ծրագիրը:
2025թ.-ի սեպտեմբերի 30-ին բժիշկ Հարություն Մինասյանը Մատենադարանին է հանձնել պատմաբան Գայանե Պինգիրյանի և նրա ամուսնու՝ կենսաբան Գուրգեն Ավագյանի անձնական արխիվները: Արխիվները պարունակում են հայերեն, ռուսերեն, ուկրաիներեն, լեհերեն ձեռագիր և մեքենագիր աշխատություններ՝ հոդվածներ, սեղմագրեր, լուսանկարներ, հայ և օտարալեզու գրքերի ֆոտոպատճեններ, ֆոտոժապավեններ:
Հոկտեմբերի 2-ին` ժամը 14։00-ին, Մատենադարանում տեղի կունենա բանախոսություն՝ «Միջանկյա՞լ շրջան. ասորա-հայկական հարաբերությունների պատմությունը 6-10-րդ դարերում /Intermediate period? Syro-Armenian history from the 6th until the 10th century»։Դասախոսությունը առնչվում է «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագրի», 25RG-6E024 ծածկագրով «Մլքե թագուհու Ավետարանը (Վնտկ Հմր 1144/86 ձեռագիր) պատմամշակութային, ձեռագրական և արվեստաբանական տեսանկյունից» թեմային։Բանախոս՝ Վիեննայի համալսարանի հետդոկտորական հետազոտող, ղպտերենի դասախոս Էնդի
Մատենադարանի հրատարակչությունը՝ աշխատասիրությամբ Մատենադարանի ավագ գիտաշխատող Ալա Խառատյանի, լույս է ընծայել ենթադրաբար 13-14-րդ դարերի հեղինակ Մկրտիչ Գանձասացի գանձերը (Երևան, 2025․- 312 էջ)։ Այս բնագրերն արտացոլում են գանձարանային մշակույթի զարգացման պատմությունը, պատկերացում տալիս հեղինակի ստեղծագործական քրիստոնեական աշխարհայացքի, ժանրային առանձնահատկությունների ու կաղապարների մասին։ Բնագրերը կազմված են ըստ Մաշտոցյան Մատենադարանի, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանությունների ձեռագրերի, որոնց համեմատական
Մատենադարանի պատվիրակությունը` տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, 2025 թ. սեպտեմբերի 25-ին այցելել է Թուրքիո Հայոց Պատրիարքություն: Պատվիրակությանն ընդունել է Պատրիարքական փոխանորդ Արժանապատիվ Տեր Գրիգոր աւագ քահանա Տամատեանը: Քննարկվել է Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում հրապարակված համատեղ հայտարարության դրույթների գործնական ծրագիրը, որի առանցքում են Պատրիարքության ձեռագրական ժառանգության գիտական ուսումնասիրությունն ու հրատարակումը, ինչպես նաև ձեռագրերի պահպանման մշտադիտարկման համակարգի ներդրումը
Սեպտեմբերի 23-ին Մատենադարանի տնօրենությունն ընդունեց Մարտին Լյութերի անվան համալսարանի պատվիրակությանը, որը գլխավորում էր ռեկտոր Կլաուդիա Բեքերը։ Այցի պայմանավորվածությունը ձեռք էր բերվել համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի տնօրեն Կորնելիա Հորնի հետ Հայագիտական միջազգային 2-րդ կոնգրեսի շրջանակում: Արդյունքում, ստորագրվեց Հուշագիր Մատենադարանի և Մարտին Լյութերի անվան համալսարանի Փիլիսոփայության ֆակուլտետի Արևելագիտության ինստիտուտի միջև, որի շնորհիվ երկու հաստատությունները կխորացնեն համագործակցությունը գիտական
Անկախության տոնին ընդառաջ՝ Արամ Խաչատրյանի անվ․ համերգասրահում, ժամը 20:00-ին, տեղի կունենա Մատենադարանում պահվող մեկ մասնատված թերթի և մայր Մատյանի վերամիավորման արարողությունը։ Մատյանը ձեռք է բերվել, Հայաստան է տեղափոխվել և Մատենադարանին է ընծայաբերվում Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ։
Ժողովածուն լուսաբանում է ուշմիջնադարյան երկլեզու պարսկերեն-հայերեն եւ հայերեն-պարսկերեն մատենակից բառարաններում պարսկերեն բառանյութի, մերձավորարեւելյան բազմամշակութային միջավայրում 16-17-րդ դարերի հայկական տաղերգության մեջ հայերեն-պարսկերեն-թուրքերեն խայտաբղետ (մուլամմա) բանաստեղծության ի հայտ գալու հանգամանքները, Արեւելք-Արեւմուտք մշակութային մերձեցման գործում 19-րդ դարի պոլսահայ եւ Կ.Պոլսում կենտրոնացած իրանցի մտավորականության կամրջող դերը, հայկական դպրոցներում պարսկերենի ուսուցման, համապատասխան դասագրքերի կազմման, ուսումնական նոր մեթոդների կիրառման, Հնդկաստան տեղափոխված
«Գործընկերներին Մատենադարան բերելով՝ իրականացնում ես դիվանագիտական առաքելության զգալի մասը». Հասմիկ Տոլմաջյան Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանին շնորհվել է Մատենադարանի Երախտագիտության մեդալ: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը մասնավորապես նշեց.«Հայրենասիրությունը զուտ մեծագործություն չէ, այլ առարկայական օգուտ հանրությանն ու պետությանը, պրոֆեսիոնալ մոտեցման և պատասխանատվության դրսևորում է: Դուք, տիկին դեսպան, օժտված եք պետականամետ գործչի բոլոր հատկանիշներով: Ձեր
Սեպտեմբերի 20-ին` ժամը 14։00-ին, Մատենադարանում տեղի կունենա բանախոսություն՝ «Հետքը, արխիւ-դիւանը, եւ դիպուածային արխիւը. Սանթա Քաթարինա Նաւուն թուղթերէն վաղ արդի ձայներու վերականգնում» թեմայով։ Բանախոս՝ Ռիչարդ Հովհաննիսյանի անվան Հայոց պատմության ամբիոնի վարիչ, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) պրոֆ․ ՍեպուհԴ․ Ասլանյան։Դասախոսությանը կհաջորդի քննարկում, որը կվարի Մաշտոցյան Մատենադարանի արևելագիտության բաժնի վարիչ , պ․ գ․դ․ Քրիստինե Կոստիկյանը։ Նիստավար՝ Մատենադարանի բժշկական