«ԲԺՇԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐ․ ԳԻՏԵԼԻՔԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ՄԻՋԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԵՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԳԻՏԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մատենադարանը հրավիրում է մասնակցելու «Բժշկական ձեռագրեր․ գիտելիքի թարգմանությունը և փոխանցումը միջկայսերական միջավայրերում» խորագրով միջգիտակարգային աշխատաժողովին։ Աշխատաժողովը նվիրված է միջմշակութային և պատմական համատեքստերում բժշկական գիտելիքի փոխանցման, վերաշարադրման և ձևափոխման գործընթացների ուսումնասիրությանը՝ հայերեն բժշկական ձեռագրային ժառանգության հիման վրա (խրախուսվում է պարսկերեն, արաբերեն, թուրքերեն և դրանց հայատառ տարբերակների ձեռագրային նյութի ընգրկումը նույնպես)։ Տե՛ս մանրամասները:

Կիսվել

«ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ «ԳԻՐՔ ԴԱՏԱՍՏԱՆԻ». ԱՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ»-Ն՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇՏԵՄԱՐԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի համագործակցությամբ 2025 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ին, Մատենադարանում տեղի կունենա «Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի». Արդի իրավունքի միջնադարյան ակունքները»-ն՝ համաշխարհային հիշողության շտեմարանում» խորագրով միջազգային գիտաժողովի բացման արարողությանը:Մատենադարանի հայտով՝ 2025 թվականի ապրիլի 10-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 221-րդ նստաշրջանում, անդամ երկրների միաձայն որոշմամբ, Մխիթար Գոշի

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» 14-ՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐԸ

Սեմինարին մասնակցում են 18 երկրի առաջատար վերականգնողներ, ինչպես նաև հայ հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ։ Միջոցառմանը լայնորեն ներգրավված են Հայաստանի մշակութային և գիտական հաստատությունները։ Միջազգային սեմինարն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության և «ԱրարատԲանկի» աջակցությամբ։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր ողջույնի խոսքում անդրադարձել է Մատենադարանի՝ գրավոր ժառանգության պահպանման գործընթացում ակտիվորեն ներգրավվածությանը՝ հատկապես այնպիսի տարածքներում,

Կիսվել

«ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔ

Քառօրյա դասընթացի շրջանակում մասնագետները սյունեցի աշակերտներին են ներկայացրել Մատենադարանի պատմությունը, ցուցադրությունը, ձեռագրերի ընդօրինակման, նկարազարդման և վերականգնման արվեստը։ Վարպետաց դասերի ընթացքում ձեռագրի մանրակերտի վրա երեխաներն ուսումնասիրել են մատյանների կազմման, վերականգնման գաղտնիքները, գրել են եղեգնյա գրչով և վերականգնման բաժնի մասնագետի հետ սովորել են ճիշտ վերականգնել գրքերի վնասված թերթերը։Ծրագրի նպատակներից է սահմանամերձ բնակավայրերի դպրոցականների մոտ հետաքրքրություն ու սեր

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ՓԻԼԻՍՈՓԱ ԿԱՐԵՆ ՍՎԱՍՅԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի աջակցությամբ և Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի համակարգմամբ Շվեյցարիայի Բազել քաղաքից Մատենադարան է տեղափոխվել անվանի փիլիսոփայի մեծարժեք գրադարանի բացառիկ հրատարակությունների հերթական խմբաքանակը։ Դրանք ներառում են գերմանական դասական փիլիսոփայության և գրականության գլուխգործոցներ, ինչպես նաև 19-րդ դարում հրատարակված եզակի նմուշներ։Հիշեցնենք, որ 2025 թ-ին Մատենադարանի տնօրենի և Կարեն Սվասյանի տիկնոջ

Կիսվել

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

2025թ.-ի սեպտեմբերի 30-ին բժիշկ Հարություն Մինասյանը Մատենադարանին է հանձնել պատմաբան Գայանե Պինգիրյանի և նրա ամուսնու՝ կենսաբան Գուրգեն Ավագյանի անձնական արխիվները: Արխիվները պարունակում են հայերեն, ռուսերեն, ուկրաիներեն, լեհերեն ձեռագիր և մեքենագիր աշխատություններ՝ հոդվածներ, սեղմագրեր, լուսանկարներ, հայ և օտարալեզու գրքերի ֆոտոպատճեններ, ֆոտոժապավեններ:

Կիսվել

ՄԻՋԱՆԿՅԱ՞Լ ՇՐՋԱՆ. ԱՍՈՐԱ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ 6-10-ՐԴ ԴԱՐԵՐՈՒՄ

Հոկտեմբերի 2-ին` ժամը 14։00-ին, Մատենադարանում տեղի կունենա բանախոսություն՝ «Միջանկյա՞լ շրջան. ասորա-հայկական հարաբերությունների պատմությունը 6-10-րդ դարերում /Intermediate period? Syro-Armenian history from the 6th until the 10th century»։Դասախոսությունը առնչվում է «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագրի», 25RG-6E024 ծածկագրով «Մլքե թագուհու Ավետարանը (Վնտկ Հմր 1144/86 ձեռագիր) պատմամշակութային, ձեռագրական և արվեստաբանական տեսանկյունից» թեմային։Բանախոս՝ Վիեննայի համալսարանի հետդոկտորական հետազոտող, ղպտերենի դասախոս Էնդի

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՄԿՐՏԻՉ ԳԱՆՁԱՍԱՑԻ ԳԱՆՁԵՐԸ

Մատենադարանի հրատարակչությունը՝ աշխատասիրությամբ Մատենադարանի ավագ գիտաշխատող Ալա Խառատյանի, լույս է ընծայել ենթադրաբար 13-14-րդ դարերի հեղինակ Մկրտիչ Գանձասացի գանձերը (Երևան, 2025․- 312 էջ)։ Այս բնագրերն արտացոլում են գանձարանային մշակույթի զարգացման պատմությունը, պատկերացում տալիս հեղինակի ստեղծագործական քրիստոնեական աշխարհայացքի, ժանրային առանձնահատկությունների ու կաղապարների մասին։ Բնագրերը կազմված են ըստ Մաշտոցյան Մատենադարանի, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանությունների ձեռագրերի, որոնց համեմատական

Կիսվել

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Մատենադարանի պատվիրակությունը` տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, 2025 թ. սեպտեմբերի 25-ին այցելել է Թուրքիո Հայոց Պատրիարքություն: Պատվիրակությանն ընդունել է Պատրիարքական փոխանորդ Արժանապատիվ Տեր Գրիգոր աւագ քահանա Տամատեանը: Քննարկվել է Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում հրապարակված համատեղ հայտարարության դրույթների գործնական ծրագիրը, որի առանցքում են Պատրիարքության ձեռագրական ժառանգության գիտական ուսումնասիրությունն ու հրատարակումը, ինչպես նաև ձեռագրերի պահպանման մշտադիտարկման համակարգի ներդրումը

Կիսվել