ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ 12-ՐԴ ԴԱՐԻ ԽՈՇՈՐ ԱՍՏՎԱԾԱԲԱՆ ԵՎ ՄԱՏԵՆԱԳԻՐ ՍԱՐԳԻՍ ՇՆՈՐՀԱԼՈՒ ԿՈԹՈՂԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Անկախության տոնին ընդառաջ՝ Արամ Խաչատրյանի անվ․ համերգասրահում, ժամը 20:00-ին, տեղի կունենա Մատենադարանում պահվող մեկ մասնատված թերթի և մայր Մատյանի վերամիավորման արարողությունը։ Մատյանը ձեռք է բերվել, Հայաստան է տեղափոխվել և Մատենադարանին է ընծայաբերվում Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ։

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՅՍ Է ԸՆԾԱՅԵԼ «ՀԱՅԵՐԸ ՊԱՐՍԿԱԼԵԶՈՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ» ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Ժողովածուն լուսաբանում է ուշմիջնադարյան երկլեզու պարսկերեն-հայերեն եւ հայերեն-պարսկերեն մատենակից բառարաններում պարսկերեն բառանյութի, մերձավորարեւելյան բազմամշակութային միջավայրում 16-17-րդ դարերի հայկական տաղերգության մեջ հայերեն-պարսկերեն-թուրքերեն խայտաբղետ (մուլամմա) բանաստեղծության ի հայտ գալու հանգամանքները, Արեւելք-Արեւմուտք մշակութային մերձեցման գործում 19-րդ դարի պոլսահայ եւ Կ.Պոլսում կենտրոնացած իրանցի մտավորականության կամրջող դերը, հայկական դպրոցներում պարսկերենի ուսուցման, համապատասխան դասագրքերի կազմման, ուսումնական նոր մեթոդների կիրառման, Հնդկաստան տեղափոխված

Կիսվել

ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՀԱՍՄԻԿ ՏՈԼՄԱՋՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼ

«Գործընկերներին Մատենադարան բերելով՝ իրականացնում ես դիվանագիտական առաքելության զգալի մասը». Հասմիկ Տոլմաջյան Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանին շնորհվել է Մատենադարանի Երախտագիտության մեդալ: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը մասնավորապես նշեց.«Հայրենասիրությունը զուտ մեծագործություն չէ, այլ առարկայական օգուտ հանրությանն ու պետությանը, պրոֆեսիոնալ մոտեցման և պատասխանատվության դրսևորում է: Դուք, տիկին դեսպան, օժտված եք պետականամետ գործչի բոլոր հատկանիշներով: Ձեր

Կիսվել

ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Սեպտեմբերի 20-ին` ժամը 14։00-ին, Մատենադարանում տեղի կունենա բանախոսություն՝ «Հետքը, արխիւ-դիւանը, եւ դիպուածային արխիւը. Սանթա Քաթարինա Նաւուն թուղթերէն վաղ արդի ձայներու վերականգնում» թեմայով։ Բանախոս՝ Ռիչարդ Հովհաննիսյանի անվան Հայոց պատմության ամբիոնի վարիչ, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) պրոֆ․ ՍեպուհԴ․ Ասլանյան։Դասախոսությանը կհաջորդի քննարկում, որը կվարի Մաշտոցյան Մատենադարանի արևելագիտության բաժնի վարիչ , պ․ գ․դ․ Քրիստինե Կոստիկյանը։ Նիստավար՝ Մատենադարանի բժշկական

Կիսվել

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Մատենադարանի գիտացուցադրական գործունեության լիարժեքության տեսակետից չափազանց կարևոր է ցուցադրվող նմուշների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը, հատկապես՝ անհատական այցելությունների դեպքում։ Խնդրի կարգավորման նպատակով Easy Pay ընկերության աջակցությամբ Մատենադարանի ցուցասրահներում կտեղադրվի նոր տեղեկատվական համակարգ (աուդիոգիդեր), որը հնարավորություն կտա օտար լեզուներով՝ առանց զբոսավարի ուղեկցության, ինքնուրույն ծանոթանալ նմուշների բովանդակությանը։ Մատենադարանի տնօրինությունն իր ուրախությունն է հայտնում նոր համագործակցության համար և շնորհակալություն է

Կիսվել

ԻՐԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ-ԱՐԽԻՎՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ

Մատենադարանի նախաաձեռնությամբ, 2024 թ. ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Իրանի ազգային գրադարան-արխիվում բացվեց Հայկական անկյուն, ուր պարբերաբար ներկայացվելու են հայագիտական և իրանագիտական բնույթի աշխատություններ, կազմակերպվելու են գրքերի շնորհանդեսներ: Ստորագրվեց նաև համագործակցության հուշագիր, որով ուղենշվում են գործակցության ուղղությունները և նպատակները: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու խոշոր կառույցների միջև զարգացող կապերը և հայտնել համակողմանիորեն աջակցելու

Կիսվել

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ԲՈԴՄԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆ ԺԱԿ ԲԵՐԽՏՈԼԴԸ

Տարեսկզբին Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի Շվեյցարիա կատարած այցի ընթացքում ձեռք էր բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, առարկայական ծրագրեր մշակելու շուրջ պայմանավորվածություն։ Տնօրենի ուղեկցությամբ շվեյցարացի հյուրերը շրջել են թանգարանի ցուցասրահներում, այցելել են Վերականգնման բաժին, միջնադարյան արվեստների և արհեստների, ձեռագրերի կենսաքիմիական հետազոտության լաբորատորիաններ։ Առանձնազրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է ձևավորվող համագործակցության հաստատումը:

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ» ՀԱՆԴԵՍԻ 39-ՐԴ ՀԱՄԱՐԸ

Մատենադարանի հրատարակչությունը լույս է ընծայել Բանբեր Մատենադարանի հանդեսի նոր՝ 39-րդ համարը։ Հատորում ընդգրկված են նյութեր Մատենադարանի «Միջնադարագիտական 10-րդ միջազգային գիտաժողով»-ից։ Գլխավոր խմբագիր՝ Գոհար Մուրադյան: Հատորը լույս է տեսել «Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամ»-ի և «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի աջակցությամբ։ Համարի թվային տարբերակը տե՛ս այստեղ:

Կիսվել

«ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆԴԱՐՁԸ» ԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Ամերիաբանկի աջակցությամբ Մատենադարանը ձեռք է բերել 17-18-րդ դարերի Մաշտոց: Այն մեծարժեք գիտական նշանակություն ունի՝ ծիսական կանոնների բազմազանության ու դարերի ընթացքում դրանց գործածականության ու տարածվածության տեսանկյունից։ Ձեռագիրն ամփոփված է տախտակե միջուկով կաշեպատ կազմում, որն ունի ծաղկանախշ դրոշմազարդ կտորից կազմաստառ: Լուսանցակողերը կարմիր են, մասամբ՝ սևացած և գունաթափ։ Ձեռագրի նյութը թուղթ է, բաղկացած է 288 թերթից, գրված է

Կիսվել