ԱՅՑ ԺՆԵՎԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ

Մարտի 27-ին Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ, հանդիպել է Մարտին Բոդմեր հիմնադրամի տնօրեն ժակ Բերխտոլդի հետ: Քնննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորաբար` հրատարակչության և ցուցադրական գործունեության ոլորտներում: Տնօրենը հրավիրել է Ժակ Բերխտոլդին Մատենադարան` տեղում հավաքածուներին ծանոթանալու և գիտաշխատողների մասնակցությամբ համագործակցության առարկայական ծրագիր մշակելու համար: Այնուհետև, տեղի է ունեցել հանդիպում

Կիսվել

ԺՆԵՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՆԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԻ և ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԻՋԵՎ

2025 թ. մարտի 26-ին Ժնևի հայկական տանը տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի և հայ համայնքի ներկայացուցիչների միջև: Տնօրենը ներկայացրել է Մատենադարանի համակողմանի գործունեությունը, իրականացվող ծրագրերը, մասնավորապես անդրադարձել է «Մատյանների տունդարձը» արշավին և կոչ արել հնարավոր եղանակներով դառնալ արշավի մասնակից: Ցուցադրվել են Մատենադարանի նորաբաց լաբորատորիաներին և հավաքչական աշխատանքներին վերաբերող հոլովակներ, որից հետո տնօրենը

Կիսվել

ՀԱՄԲՈՒՐԳՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ

Մարտի 24-26-ը տեղի ունեցող «Ձեռագրական մշակույթը Կովկասում» միջազգային գիտաժողովի շրջանակում այսօր ելույթներով հանդես են եկել Մատենադարանի Աշխարհիկ գրականության և բանասիրության բաժնի վարիչ Արամ Թոփչյանը` «Բնագրային ճշտումներ «Ալեքսանդրի պատմության» հունարեն սկզբնագրում և հայերեն թարգմանության մեջ` հայերեն երկու խմբագրության հիման վրա» և Մատենադարանի Թարգմանական մատենագրության բաժնի վարիչ Գոհար Մուրադյանը` «Հայ միջնադարյան փիլիսոփայական գրականություն. ձեռագրեր և ուսումնասիրություններ» թեմաներով:

Կիսվել

ԱՆՎԱՆԻ ՓԻԼԻՍՈՓԱ, ԲԱՐԵՀԻՇԱՏԱԿ ԿԱՐԵՆ ՍՎԱՍՅԱՆԸ ՀԱՅՐԵՆԻՔ Է ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԻՐ ԳՐԱԴԱՐԱՆՈՎ

2025 թ. մարտի 26-ին Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և փիլիսոփա Կարեն Սվասյանի տիկինը` Անաիդա Սվասյան-Գալոյանը, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի մասնակցությամբ, ստորագրեցին Մտադրությունների հուշագիր, որով Անաիդա Սվասյան-Գալոյանը Մատենադարանին է նվիրաբերում փիլիսոփայի անձնական գրադարանը և արխիվային փաստաթղթերը: Հուշագիրը ստորագրվել է փիլիսոփայի Բազելի բնակարանում: Գրադարանը ներառում է գերմանական դասական փիլիսոփայության կոթողային հրատարակությունները, եվրոպական փիլիսոփայության և գեղարվեստական գրականության

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԲՈՒՐԳԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ Է

Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Յոստ Գիպպերտի հրավերով Մատենադարանի աշխատակիցներ Արամ Թոփչյանը, Գոհար Մուրադյանը, Գուրգեն Գասպարյանը, Դավիթ Ղազարյանը, Արա Գասպարյանը և Սոնա Բալոյանը, տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ, մարտի 24-26-ը մասնակցում են Ձեռագրական մշակույթի ուսումնասիրման կենտրոնի նախաձեռնած «Ձեռագրական մշակույթը Կովկասում» խորագրով միջազգային գիտաժողովին:Հանդիպումը մեկնարկել է Ա.Խզմալյանի՝ «Մատենադարանի միջազգային համատեքստը» զեկուցումով: Մատենադարանի գիտնականները զեկուցումներում անդրադառնում են ձեռագրերի կրկնագրերի ուսումնասիրման,

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ

Վահագն Խաչատուրյանին է ներկայացվել նախագահի աշխատակազմի աջակցությամբ նոր կահավորված «Ընծայաբերման սրահ»-ը։ Նախագահը շրջայց է կատարել Մատենադարանի ցուցասրահներում, ծանոթացել է տեխնիկական վերազինման աշխատանքներին: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը նախագահին ներկայացրել է ընթացիկ աշխատանքները և ծրագրերը՝ նշել, որ ընթանում են 2025թ. հուլիսի 20-ին «1 տարվա հավերժությունը» խորագրով ցուցադրության կազմակերպման նախապատրաստական աշխատանքները:

Կիսվել

 «ՄԱՆՈՒՇՅԱՆԱԿԱՆ ՇԱԲԱԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԿԱՄՓՈՓՎԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանիքաղաքապետարանի, Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցչությանաջակցությամբ և համանախաձեռնությամբ «ՍԱԹԷ-ԱԹՂԸ» թատերական միությունըև «ԱՐՏ-ԻՄԱԺ» մշակութային կազմակերպությունը 2025 թվականի մարտի 14-18-ըՀայաստանում կանցկացնեն «Մանուշյանական շաբաթ», որը նվիրված է ՄիսաքՄանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին:Նախագիծը նպատակ ունի վերաիմաստավորելու Մանուշյանի ժառանգությունը,ընդգծելու նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման մեջ և խթանելուՖրանսիայի և Հայաստանի պատմամշակութային երկխոսությունը։Միջոցառումների շարքը,

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ԵՎ ՏՈՒՐԻԶՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ԿՁԵՌՆԱՐԿԵՆ ՀԱՄԱՏԵՂ ՔԱՅԼԵՐ՝ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԵՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Մարտի 13-ին Տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամները՝ Մեխակ Ապրեսյանի գլխավորութամբ, այցել են Մատենադարան, ծանոթացել նոր ցուցադրություններին և նորաբաց սրահներին, որին հաջորդել է զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների և Մատենադարանի տնօրենության համատեղ քննարկումը: Ֆեդերացիայի անդամները բարձր են գնահատատել Մատենադարանի թանգարանում իրականացվող բարեփոխումները, կարևորել են ցուցադրությունների բազմազանեցման ընթացքի շարունակականությունը: Տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է թանգարանի արդիականցման առաջիկա միջոցառումները, նոր ծառայությունների

Կիսվել

ԿԻՆ ԳՐԻՉՆԵՐ

Կանանց և տղամարդկանց իրավահավասարության մասին հիշատակումներ կան դեռևս աշխարհիկ կյանքի կանոնական թղթերում։ Հայտնի է Վաչագան Բարեպաշտ թագավորի կանոնագիրքը (5-րդ դ․), որտեղ առանձնահատուկ անդրադարձ էր արվում կնոջ իրավունքներին։ Ուստի, բնավ էլ պատահական չէ, որ Հայոց մատենագրության մեջ հիշատակվում են նաև կին գրիչների անուններ։ Հայտնի առաջին կին ստեղծագործողը Սահակադուխտն էր 7-րդ դարում: Նա դուստրն էր Դվինի ավագ

Կիսվել

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մատենադարանում տեղի է ունեցել անկախ հետազոտող, ասորագիտության դոկտոր, սեմական լեզուների (Սիդնեյի համալսարան) և ասորական քրիստոնեության (Լեյդենի համալսարան) մասնագետ Նիկոլաս Ալ-Ջելուի «Սրտերն՝ ինչպես մեր սրտերը. հայերի և ասորիների համագործակցությունն ու համակեցությունը Իրանի Ուրմիայի շրջանում» թեմայով դասախոսությունը։ Բանախոսը ներկայացրել է երկու հնագույն ազգերի երկարամյա բարեկամության, կենցաղի, մշակույթի, համակեցության առնչությունները:

Կիսվել