ԾԱՂԿԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ

Մատենադարանում ավելի քան 7 տարի գործում է «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիան:Այն լավագույն դարբնոց է միջնադարյան ձեռագրական արվեստի ու մանրանկարչության գաղտնիքների բացահայտման ու հմտությունների յուրացման համար։Փետրվարի 20-ին «Ծաղկելու արվեստ» խորագրով ցուցահանդեսին արտացոլված կլինեն ստուդիայի սաների ձեռք բերած գիտելիքներն ու ունակությունները։ Կցուցադրվեն ստուդիայի բոլոր խմբերի՝ երեխաների ու մեծերի, մանրանկարչական և ստեղծագործական աշխատանքները, երեխաների նկարազարդած մագաղաթյա ձեռագիր և

Կիսվել

ՀՈԲԵԼՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մատենադարանում տեղի է ունեցել բյուզանդագետ, պատմաբան, դոկտոր, պրոֆեսոր, 5-14-րդ դարերի հայերեն բնագրերի ուսումնասիրման բաժնի վարիչ՝ Էռնա Մանեա Շիրինյանի 70-ամյակին նվիրված «Նուրբ և լայն գրեանք. Տոնագիր» խորագրով գրքի շնորհանդեսը։ Ժողովածուում ամփոփված են Է. Մ. Շիրինյանի գործընկերների պատմագիտական, աստվածաբանական, բանասիրական, ձեռագրագիտական, արվեստաբանական բովանդակությամբ հոդվածներ, ինչպես նաև նրա կենսամատենագիտությունը և շնորհավորական ուղերձներ:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԱՂՎԱՆԻՑ (ԳԱՆՁԱՍԱՐԻ) ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՆՎԻՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Մատենադարանում կազմակերպվող բաց աշխատաժողովների շրջանակում այսօր տեղի է ունեցել «Աղվանից (Գանձասարի) կաթողիկոսությունը Հայոց եկեղեցու նվիրապետական համակարգում» թեմայով դասախոսություն։ Բանախոսը Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի «Միջին դարերի պատմության» բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Վահե Թորոսյանն էր։ Դասախոսության ավարտին թեմայի շուրջ ծավալվել է քննարկում, որը վարել է Մատենադարանի «Միջնադարյան արվեստի ուսումնասիրման» բաժնի վարիչ, արվեստի

Կիսվել

«ՀԱՅՍՄԱՎՈՒՐՔ» ԾԻՍԱՄԱՏՅԱՆ

Ձեռագրական արվեստում ինքնատիպությամբ առանձնանում է նաև «Հայսմավուրքը», որն ունի ծիսական նշանակություն և պատմում է սրբերի վարքի ու վկայաբանությունների մասին։ Ձեռագրի կազմավորմանը նպաստել է Հունաց Հայսմավուրքի հայերեն թարգմանությունը (991թ․) Հովսեփ Կոստանդնուպոլսեցու կողմից։ Այս թարգմանության հիման վրա էլ կազմվել են Հայկական Հայսմավուրքների հետագա 4 խմբագրությունները։ Ըստ առկա ձեռագրական ժողովածուների պատկերի, դրանք բաժանվում են պատմական անձնավորությունների անունների հետ

Կիսվել

ԱՂՎԱՆԻՑ (ԳԱՆՁԱՍԱՐԻ) ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՆՎԻՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Փետրվարի 13-ին հրավիրում ենք մասնակցելու Մատենադարանում կազմակերպվող բաց դասախոսությունների և աշխատաժողովների շարքի շրջանակում տեղի ունենալիք հերթական դասախոսությանը։ Բանախոս՝ Մաշտոցյան Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի «Միջին դարերի պատմության» բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Վահե Թորոսյան։Դասախոսությանը կհաջորդի քննարկում, որը կվարի Մաշտոցյան Մատենադարանի «Միջնադարյան արվեստի ուսումնասիրման» բաժնի վարիչ, արվեստի պատմության դոկտոր Նազենի Ղարիբյանը: Նիստավար՝ Մաշտոցյան

Կիսվել

ԱՄԵՐԻԱ ԲԱՆԿԸ ՄԻԱՑԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ «ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆԴԱՐՁԸ» ԱՐՇԱՎԻՆ

Մատենադարանը և Ամերիաբանկը «Մատյանների տունդարձը» ծրագրի շարջանակում համագործակցության հուշագիր են ստորագրել։ Հուշագրի շրջանակում կստեղծվի ֆոնդ, որը կընդլայնի Մատենադարանի՝ արժեքավոր հայկական ձեռագրեր ձեռք բերելու հնարավորությունները:Ամերիաբանկի ֆինանսավորմամբ արդեն իսկ Մատենադարանին ընծայաբերվել է պատմամշակութային և գիտական լուրջ արժեք ներկայացնող 2 ձեռագիր մատյան և 10 մանրանկար։

Կիսվել

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՆՈՐ ՋՈՒՂԱ

Մատենադարանի Թանգարանի ղեկավար, Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանը և Միջնադարյան արվեստի ուսումնասիրման բաժնի գիտաշխատող, ասպիրանտ Գրետա Գասպարյանը սույն թվականի հունվարի 26-ից 31-ը հետազոտություն են իրականացրել Նոր Ջուղայի Սբ Ամենափրկիչ վանքի Արխիվատանը և Ձեռագրապահոցում: Իվեթ Թաջարյանն ուսումնասիրել է շահական հրովարտակներ, Նոր Ջուղայի համայնքին առնչվող պարսկերեն հրամանագրեր և արխիվային փաստաթղթեր, իսկ Գրետա Գասպարյանը իր թեկնածուական ատենախոսությանը

Կիսվել

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Այսօր Մատենադարան են այցելել ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աշխատակիցները, որոնք շրջայց կատարեցին թանգարանում, եղան վերականգնման և թվայնացման բաժիններում, ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիայում, «Միջնադարյան Հայաստանի հմտությունները.արհեստ և արվեստ» լաբորատորիա-ցուցասրահում։

Կիսվել

ՃԱՇՈՑ ԾԻՍԱՄԱՏՅԱՆՆԵՐ

Հայերեն ձեռագրական ժառանգության մեջ իրենց ուրույն տեղն ունեն Ճաշոց ծիսամատյանները, որոնք հայտնի են նաև Տոնամակ, Տոնանամակ, Տարեգիրք անուններով: Ճաշոցը բովանդակում է ընթերցումներ Աստվածաշնչից (Հին և Նոր Կտակարաններ), ինչպես նաև տերունական տոներին նվիրված ճառեր և սրբերի վարքեր, որոնք ամեն օրվա կարգով ընթերցում են Եկեղեցում աստվածպաշտության ժամանակ: Քանի որ այս ծիսամատյանը հիմնականում կարդացվում է Ճաշու ժամերգության ընթացքում,

Կիսվել

ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՀԱՐՈՒՍՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ՇԱՐՔԸ ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ԺԱՊԱՎԵՆԱՁԵՎ ՀՄԱՅԻԼՆԵՐԻՑ

Հմայիլն աղոթքների, աղերսների, մաղթանքների ժողովածու է, որն ունի պահպանիչ-բուժիչ նշանակություն. այն աղոթած՝ կախարդական աղոթքներով պատրաստված մի առարկա է, որը կրողին պահպանում է այլևայլ փորձանքներից: Հմայիլ անվանումը ծագում է պահլավերեն humav (թարգմանաբար՝ օրհնյալ) բառից։ Հմայիլները պահվել են հատուկ պատյաններում (տարբեր գործվածքներից, կաշվից, փայտից և մետաղյա), որոնք կոչվում էին կշտապանակներ և ճանապարհորդությունների ժամանակ Հմայիլների տերերը այն կրել

Կիսվել