ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՇՎԵՅՑԱՐԻԱՅՈՒՄ Է. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԲԻԲԼԻՈՖԻԼՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ
Պատվիրակության կազմում են Մատենադարանի տնօրենի զարգացման գծով տեղակալ Տաթև Մուրադյանը, գլխավոր ավանդապահ Խաչիկ Հարությունյանը և միջազգային կապերի պատասխանատու Սոնա Բալոյանը։ Պատվիրակությունը ղեկավարում է տնօրեն Արա Խզմալյանը: Սեպտեմբերի 21-ին Մատենադարանի պատվիրակությունը Ժնևում մասնակցել է Բիբլիոֆիլների միջազգային ասոցիացիայի (Association Internationale de Bibliophilie, AIB) տարեկան համաժողովին։ Ծրագրում ընդգրկված են այցելություններ Շվեյցարիայի նշանավոր գրադարաններ և մասնավոր հավաքածուներ, ինչպես նաև










