ՄԻՍԱՔ ՄԱՆՈՒՇՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
Մաշտոցյան Մատենադարանում տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի պաշտոնական հանդիպումը: Այցի շրջանակում Մատենադարանի ցուցադրությունների սրահում բացվել է Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանին նվիրված ժամանակավոր ցուցադրություն։ Հյուրերը շրջել են ցուցասրահում, ծանոթացել Միսաք Մանուշյանի անձնական արխիվային նյութերին։