ԵԹՈՎՊԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍԻ ՔԱՂԱՔԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
ՀՀ ԱԳՆ Աֆրիկայի և Միջին Արևելքի վարչության պետ Սաթենիկ Զիրեկյանցի ուղեկցությամբ հոկտեմբերի 29-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության Դեսի քաղաքի քաղաքապետ Սամուել Մոլալիի գլխավորած պատվիրակությունը։ Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, այլալեզու ձեռագրերի ցուցադրությանը, այդ թվում եթովպական ձեռագիր մատյաններին ու հմայիլներին, ինչպես