ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մատենադարանի գրավոր հարուստ ժառանգության ինքնատիպ միավորներ են մեկնությունները։ Դրանք համարվում են եկեղեցական մատենագրության առանձին ճյուղ։ Հայ մատենագրության մեջ պահպանված մեկնությունները հիմնականում վերաբերում են Աստվածաշնչի առանձին գրքերին։ Օտար մասնագետների կարծիքով՝ արևելաքրիստոնեական գրականության մեջ մեկնաբանական գրականությամբ ամենահարուստը հայ գրականությունն է։ Պատահական չէ, որ մեկնողական երկերի թարգմանության գործը սկսվել է Սուրբ Գրքի հայերեն թարգմանության հետ միաժամանակ։ Ըստ Կորյունի՝

Կիսվել

ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Տնօրեն Արա Խզմալյանի և Ֆրանսիայի ազգային ժառանգության ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնազի պայմանավորվածության համաձայն՝ Հայաստան են ժամանել լուսանկարների վերականգնման մասնագետներ, ովքեր Մատենադարանում վարպետության դասեր են վարում ֆոնդապահ-վերականգնողների համար։ Արխիվային մի հավաքածուի օրինակով նրանք ցուցադրում են հին լուսանկարների պահպանման առանձնահատկությունները՝ լուսանկարչական տեխնիկայի պատմական զարգացումը, լուսանկարների հիմնական տիպաբանությունը, հին ու ժամանակակից նյութերի նույնականացումը, աղավաղման հիմանական մեխանիզմների բնութագրումը, պահպանման

Կիսվել

ՎՐԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ ԹԻՆԱԹԻՆ ՌՈՒԽԱՁԵԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերի շրջանակում Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան։ Տնօրեն Արա Խզմալյանի ուղեղկցությամբ հյուրերը շրջել են Մատենադարանի թանգարանում՝ ծանոթացել հայկական գրավոր ժառանգությանը: Օտարալեզու ձեռագրերի սրահում նախարարի առանձնահատուկ ուշադրությանն են արժանացել վրացերեն մատյանները։ Պատվիրակության անդամներին ներկայացվել է նաև հին ձեռագրերի վերականգնման գործընթացը։ Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն բարձր է գնահատել

Կիսվել

«ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱՆ» ԿՐԿՆԱՊԱՏԿՈՒՄ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Մատենադարանի և «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերության համագործակցության տասնամյակի առթիվ 2025 թ. հունիսի 3-ին կնքվեց փոխգործակցության նոր հուշագիր: Ընկերության աջակցությամբ հրատարակվել են շուրջ յոթ տասնյակ նշանակալի գիտական աշխատություններ։ Մատենադարանը սահմանել է հրատարակչական քաղաքականության նոր առաջնահերթություններ, ինչը նպաստելու է հայկական գրավոր ժառանգության հանրահռչակմանն ու միջազգային դիրքավորմանը։ Իր խոսքում Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը կարևորել է գործընկերների աջակցությունն

Կիսվել

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը շնորհակալագրեր է հանձնել «Թանգարանային գիշերը Մատենադարանում» կամավորական աշխատանքներ կատարած ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողներին և համերգային ծրագրով ներկայացած «Արեգնազան» կրթահամալիրի 11-րդ դասարանի աշակերտներին: Արա Խզմալյանը շնորհավորել է բոլոր մասնակիցներին, մաղթել ստեղծագործական նոր ձեռքբերումներ և ընդգծել, որ նման միջոցառումները խթանում են երիտասարդների ակտիվ ներգրավվածությունն ու այցելությունները Մատենադարան։

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՊԱՂԵՍՏԻՆԻ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՎԱՐՍԵՆ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ

Տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են կատարել Մատենադարանի թանգարանում, եղել են Վերականգնման բաժնում, ծանոթացել հին ձեռագրերի վերականգնման և պահպանման գործընթացին:

Կիսվել

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՈՐ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

2025թ.-ի մայիսի 22-ին Մատենադարանում բացվեց հայկական վերականգնողական թղթի արտադրամասը։ Գրավոր ժառանգության վերականգնման համար անհրաժեշտ թուղթն այսուհետև կարտադրվի Մատենադարանում՝ մեծացնելով կառույցի անկախությունը միջազգային շուկայից և բացելով ձեռնարկատիրական գործունեության նոր հեռանկարներ։ Արտադրամասի ստեղծումը Մատենադարանի տնօրենի զարգացման ծրագրերից էր և համահունչ է աշխարհասփյուռ ձեռագրական արժեքների հանդեպ մասնագիտական պատասխանատվության հանձնառությանը։ Արտադրամասի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար

Կիսվել

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ

Մատենադարանի թանգարանի էքսկուրսավար Անահիտ Հակոբյանը և ցուցանմուշների հսկիչ Լուսինե Եղոյանը, թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակութային բնագավառում անբասիր գործունեության համար, ինչպես նաև թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ, պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով և շնորհակալագրով:

Կիսվել

«ԿԻՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳԻՐ 2024»

Մատենադարանում տեղի է ունեցել բաց դասախոսությունների և աշխատաժողովների շարքի՝ «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի շահառու «Բնագիր, մերձբնագիր, պատկեր. գրքի և գիտելիքի շրջանառությունն ու փոխանցումը վաղ արդի շրջանում Օսմանյան կայսրությունում և դրանից դուրս» ծրագրի շրջանակում «Հայերեն ձեռագիր Աստվածաշունչը 17-րդ դարի քաղաքային միջավայրում» թեմայով բանախոսություն։ Բանախոսներ՝ Մատենադարանի «15-19-րդ դդ. հայ մատենագրության» բաժնի վարիչ Աննա Օհանջանյան

Կիսվել