ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ

Սույն թվականի հուլիսի 9-12-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ, մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը: Ողջույնի խոսքով հանդես են եկել Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և ՀՈՒՄԸ նախագահ Վալենտինա

Կիսվել

ՄԻՍԻՈՆԵՐ ՍՅՈՒԶԱՆ ՎԵԼԹԻ ՕՐՎԻՍԻ ՖՈՆԴԻ ՆՎԻՐԱՏՈՒ ՋՈՒԼԻԱ ԱՆՆ ՕՐՎԻՍԸ ՊԱՐԳևԱՏՐՎԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ

Հայագիտական միջազգային կոնգրեսի մեկնարկին ընդառաջ տեղի է ունեցել գործարար, Տորոնտոյի հայ համայնքի ներկայացուցիչ, միսիոներական արխիվների հայթհայթող, գաղափարի հեղինակ և հայերեն տարբերակի թարմանիչ ու հրատարակող Կամո Մայիլյանի ՝ «ԿՈՐՈՎ ԵՎ ՇՆՈՐՀ ՑՆՈՐՎԱԾ ԱՇԽԱՐՀՈՒՄ. Մարդասիրական աշխատանքները Թալասում, Թուրքիա 1908 — 1923» գրքի շնորհանդեսը: Սյուզան Օրվիսը միսիոներության իր առաքելությունը սկսել է երիտասարդ տարիքից։ Նախ` անդամակցել է Ամերիկյան համայնքապետական

Կիսվել

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ

Սույն թվականի հուլիսի 9-ից 12-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) և ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ, կազմակերպում է Հայագիտական միջազգային կոնգրեսը: Կոնգրեսի պաշտոնական բացումը տեղի կունենա  հուլիսի 9-ին՝ ժամը 10։00-ին, Մատենադարանի Հրաչյա Թամրազյան դահլիճում: Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԿԳՄՍՆ

Կիսվել

ԳԱՆՁԱՐԱՆՆԵՐ

Գանձարանները հայ միջնադարյան երաժշտածիսական մատյանների տեսակ են, որոնք ամփոփում են Գանձերն ու Տաղերը (երբեմն հանդիպում են առանձին ժողովածուներ, որ ներառում են միայն Տաղեր կամ միայն Գանձեր)։ Գանձերը հայ միջնադարյան վանական կենցաղավարության բացառիկ արտահայտությունն են։ Իրենց ընդարձակ բնագրերով սրանք ամենածավալուն հոգևոր հիմներն են, որ ամփոփում են ծիսական օրվա խորհրդին/սրբին առնչվող պատումը, այդ պատումի բացատրություններն ու մեկնությունները,

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԱՐԱՐՉԱԳՈՐԾ ԲՆՈՒԹՅԱՆ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Համաձայն Մատենադարանի գիտացուցադրական գործունեության բազմազանության հայեցակարգի՝ կարևորվում է ոչ միայն տարատեսակ նմուշների ցուցադրությունը (ձեռագիր, թանգարանային առարկա, լուսանկար և այլն), այլև ձեռագրական ժառանգության բազմաշերտ և համակողմանի ներկայացումը։ «Արարչագործ բնության ձեռագրական խորհուրդը» խորագրով ցուցադրության շրջանակում ներկայացված են հայ և օտարալեզու ձեռագիր մատյաններ, որոնցում պատկերված են աշխարհի արարման տեսարաններ, բնության պատկերներ, լայն իմաստով՝ բնության ստեղծագործական տարերքը արտահայտող դրվագներ։

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆԻ «ՀՈՒՇԵՐ ԻՄ ԿՅԱՆՔԻՑ» ԳԻՐՔԸ

Մատենադարանի հրատարակչությունը լույս է ընծայել հայտնի հայագետ Երվանդ Տեր-Մինասյանի «Հուշեր իմ կյանքից» (երկրորդ լրամշակված հրատարակություն) գիրքը։ Հատորն ընդգրկում է հայ դասական բանասիրության ականավոր ներկայացուցիչներից մեկի՝ Երվանդ Տեր-Մինասյանի հուշերը՝ Հառիճում, Գևորգյան ճեմարանում, Գերմանիայում ուսման տարիների, հետագա շրջանի մանկավարժական ու գիտական գործունեության, նաև Կոմիտասի մասին։ Գիրքը լույս է տեսել «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի աջակցությամբ։ Տե՛ս գրքի

Կիսվել

«ԱՐԱՐՉԱԳՈՐԾ ԲՆՈՒԹՅԱՆ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մատենադարանում բացվելու է նոր ցուցադրություն՝ «Արարչագործ բնության ձեռագրական խորհուրդը» խորագրով՝ նվիրված արարչագործ բնությանը։ Ցուցադրությանը ներկայացված են Աստվածաշնչի Ծննդոց գրքի հատընտիր ձեռագրերի այն էջաբացվածքները, որոնցում պատկերված է Արարչագործությունն ըստ օրերի: Ցուցադրված են նաև աշխարհի արարման տեսարաններով ձեռագիր մատյաններ, հնատիպ գրքեր, հմայիլներ, որոնց կից՝ դեկորատիվ կիրառական արվեստի առարկաններ: Ընտրված են նաև պարսկերեն ու արաբերեն ձեռագրեր, որոնցում պատկերված

Կիսվել

ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ ԵՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՇՐՋԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

Տասնամյակներ շարունակ լրջագույն խնդիր է եղել Մատենադարանի հարակից թեք լանջի քարաթափումը, որի հետևանքով սահմանափակվել է կից տարածքների և ենթակառուցվածքների շահագործումը: Երևանի քաղաքապետի կարգադրությամբ մեկնարկել և արդեն իսկ ավարտվել են թեք լանջից քարաթափումների կանխարգելման նպատակով ցանցապատման աշխատանքները, որի շնորհիվ ապահովվել է տարածքի անվտանգությունը, ինչը հնարավոր է դարձնում նաև առաջիկայում միակողմանի մուտքի և ելքի գաղափարը:

Կիսվել

ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է “ORIENT” ԱՄՍԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՐԸ` «ՀԱՅԵՐՆ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ» ԽՈՐԱԳԻՐՈՎ

Տոկիոյի Համալսարանի պրոֆեսոր, արևելագետ Տոմոկո Մորիկավայի և Մատենադարանի Արևելագիտության բաժնի միջև համագործակցության արդյունքում հրատարակվել է “Orient” (Արևելք) ամսագրի 2024 թ․ երկրորդ համարը, որն ամբողջությամբ նվիրված է հայագիտությանը և կրում է «Հայերն Արևելքում» խորագիրը։ Ամսագրի այս համարի մեջ ընդգրկված են Մատենադարանի Արևելագիտության բաժնի աշխատակիցներ Էլինա Ղազարյանի, Անահիտ Թովմասյանի, Իվեթ Թաջարյանի և նրա ասպիրանտ Գրետա Գասպարյանի, ինչպես

Կիսվել

ՀՆԱՏԻՊ ԳՐՔԵՐԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Ֆրանսիայում բնակվող Եփրեմյանների ընտանիքը Մատենադարանին է նվիրաբերել հնատիպ գրքեր, որոնք 1945 թվականից պատկանել են Սեդրակ Եփրեմյանին։ Գրքերը Ֆրանսիա են տեղափոխվել Թուրքիայի Սեբաստիա նահանգի Կանգալ քաղաքից։ Հավաքածուն ներառում է 18-19-րդ դդ. տպված գրքեր և այլ արժեքավոր հրատարակություններ:

Կիսվել