ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԽԱՉԻԿ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ «ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԼԵԶՈՒՆ (Թ-ԺԵ. ԴԱՐԵՐ). ԳԻՐՔ Ա. ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Մատենադարանի ավագ գիտաշխատող Խաչիկ Ա. Հարությունյանի «Հայերեն ձեռագրերի հիշատակարանների լեզուն (Թ-ԺԵ. դարեր)» աշխատության առաջին մասը, որը նվիրված է Թ-ԺԵ. դդ. հայերեն ձեռագրերի հիշատակարանների բառապաշարի քննությանը: Ուսումնասիրվել և դասակարգվել են գրավոր այս հուշարձաններում գործածված բառերը՝ ըստ համապատասխան շերտերի, ինչպես նաև ընդգծվել են հայերենի զարգացման տարբեր փուլերում