MEMAS
Առցանց լույս է տեսել Մատենադարանի օտարալեզու նոր MEMAS գիտական հանդեսի երկրորդ համարը։ Համարի թվային տարբերակը հասանելի է հետևյալ հղումով:
Առցանց լույս է տեսել Մատենադարանի օտարալեզու նոր MEMAS գիտական հանդեսի երկրորդ համարը։ Համարի թվային տարբերակը հասանելի է հետևյալ հղումով:
2025թ.-ի մայիսի 22-ին Մատենադարանում բացվեց հայկական վերականգնողական թղթի արտադրամասը։ Գրավոր ժառանգության վերականգնման համար անհրաժեշտ թուղթն այսուհետև կարտադրվի Մատենադարանում՝ մեծացնելով կառույցի անկախությունը միջազգային շուկայից և բացելով ձեռնարկատիրական գործունեության նոր հեռանկարներ։ Արտադրամասի ստեղծումը Մատենադարանի տնօրենի զարգացման ծրագրերից էր և համահունչ է աշխարհասփյուռ ձեռագրական արժեքների հանդեպ մասնագիտական պատասխանատվության հանձնառությանը։ Արտադրամասի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար
Մատենադարանի թանգարանի էքսկուրսավար Անահիտ Հակոբյանը և ցուցանմուշների հսկիչ Լուսինե Եղոյանը, թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակութային բնագավառում անբասիր գործունեության համար, ինչպես նաև թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ, պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով և շնորհակալագրով:
Մատենադարանում տեղի է ունեցել բաց դասախոսությունների և աշխատաժողովների շարքի՝ «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի շահառու «Բնագիր, մերձբնագիր, պատկեր. գրքի և գիտելիքի շրջանառությունն ու փոխանցումը վաղ արդի շրջանում Օսմանյան կայսրությունում և դրանից դուրս» ծրագրի շրջանակում «Հայերեն ձեռագիր Աստվածաշունչը 17-րդ դարի քաղաքային միջավայրում» թեմայով բանախոսություն։ Բանախոսներ՝ Մատենադարանի «15-19-րդ դդ. հայ մատենագրության» բաժնի վարիչ Աննա Օհանջանյան
Մատենադարանի թանգարանի ղեկավար Իվեթ Թաջարյանը պատմում է «Թանգարանային գիշերվա» ծրագրերի մասին:
Մայիսի 17-ին՝ ժամը 18:00-ից 24:00-ն, Մատենադարանն անվճար սկզբունքով բաց կլինի բոլոր այցելուների համար, իսկ մայիսի 18-ին՝ թանգարանի հիմնական ցուցադրության ժամերին` 10:00-17:50:
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի հարցազրույցը ապոլիտիկ հաղորդմանը:
Աշխատաժողովը տեղի ունեցավ«Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի շահառու «Լեզվական իմացություն. բազմալեզվություն թե՞ բազմամանրալեզվություն – 16-18-րդ դարերի հայերեն ձեռագիր դեղագրքերի եւ բժշկարանների հանրալեզվաբանական քննություն» թեմայի շրջանակում։ Աշխատաժողովի ընթացում ներկայացվեցին հայերեն բժշկագիտական ձեռագրերում բժշկական գիտելիքի թարգմանության լեզվամշակութային համատեքստերին, այդ գիտելիքի շարժի ուղիներին, 15-րդ դարի հայ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացու երկասիրությունների աղբյուրներին, ձիաբուժական գիտելիքի վերաթարգմանությանը, հայատառ թուրքերեն
2025 թվականի մայիսի 6-ին Երևանի կոնյակի գործարանի կողմից Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին հանձնվեցին գործարանի տակառագործների պատրաստված կաղնեփայտե հատուկ սալիկներ, որոնք անհրաժեշտ են հին ձեռագրերի նոր կազմերի պատրաստելու համար։ Այս համատեղ նախաձեռնության համաձայն՝ Երևանի կոնյակի գործարանը հանձնառություն է ստանձնում հետայսու աջակցել հին ձեռագրերի վերականգնմանը նման ձևաչափով։ Կաղնեփայտե սալիկները պատրաստված են ARARAT-ի տակառափայտերից, որոնք