ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ-ՎԱՎԵՐԱԳՐՈՂ ՀՐԱՅՐ ԲԱԶԵ ԽԱՉԵՐՅԱՆԻ ԵՎ ԼԻԼԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ԱՂԹԱՄԱՐ» ՊԱՏԿԵՐԱԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
«Աղթամար» պատկերագիրքը ամփոփում է Հրայր Բազե Խաչերյանի և ստեղծագործական խմբի՝ շուրջ երեք տասնամյակի ընթացքում Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցական համալիր կատարած 34 հետազոտական արշավների արդյունքները։ Պատկերագիրքն աչքի է ընկնում եկեղեցու բարձրաքանդակների և մանրանկարների թեմատիկ համադրումներով, քանդակների գծապատկերներով, որոնց հեղինակը գրաֆիկ դիզայներ, լուսանկարիչ, գրքի համահեղինակ Լիլիթ Խաչատրյանն է։ Գրքի առաջին օրինակը հեղինակները նվիրեցին Մատենադարանին:










