ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳԻՐ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐՆ ՈՒ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ
Հայերեն հիշատակարանները երկար տարիներ մանրամասն քննության է առել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Խաչիկ Հարությունյանը:Տե՛ս հարցազրույցը:
Հայերեն հիշատակարանները երկար տարիներ մանրամասն քննության է առել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Խաչիկ Հարությունյանը:Տե՛ս հարցազրույցը:
Տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են Մատենադարանի թանգարանում, այցելել Վերականգնման և Թվայնացման բաժիններ, ծանոթացել հին ձեռագրերի վերականգնման և պահպանման գործընթացին։ Ֆրանսիայի Ազգային գրադարանի նախագահ Ժիլ Պեկուն, ծանոթանալով Մատենադարանի գիտական և գիտատեխնիկական գործունեությանը, մեծապես կարևորել է համագործակցության խորացումը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով մշակել համագործակցության հուշագիր։ Հիշեցնենք, որ 2024 թ․ նոյեմբերին Մատենադարանի տնօրեն
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արտակ Ղուլյանը, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոստի բաժնի պետ Ծովինար Գալստյանը, ճարտարապետի թոռը՝ լրագրող, գրող Մարկ Գրիգորյանը և Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանն իրականացրել են ճարտարապետի անվանական գեղաթերթիկի մարումը: Մատենադարանի, Ազգային ժողովի, Հ.Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի և այլ ճարտարապետական կոթողների հեղինակի
Մատենադարանը և ՌԴ ԳԱ Համաշխարհային գրականության ինստիտուտը կազմակերպում են «Բնագիր և մեկնություն․ անտիկ և միջնադարյան բնագրերի մեկնաբանության խնդիրներ» թեմայով չորրորդ միջազգային գիտաժողովը: Զեկուցումները կարող են վերաբերել հին ու միջնադարյան բնագրերի կամ դրանց առանձին հատվածների մեկնությանը՝ բնագրագիտական, հնագրագիտական, լեզվաբանական, պատմագիտական, գրականագիտական և փիլիսոփայական տեսանկյուններից, ինչպես նաև դարավոր մեկնողական ավանդույթի քննությանը: Գիտաժողովի լեզուներն են անգլերենը և ռուսերենը:
Մատենդարանի հրատարակչությունը «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության աջակցությամբ լույս է ընծայել Մատենադարնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ Արփենիկ Ղազարոսյանի «Գեղամա երկրի գրչության կենտրոնները և ձեռագրական ժառանգությունը» մենագրությունը: Գրքում ներկայացված են Գեղամա երկրի (Սևանի ավազանի) գրչության կենտրոնների պատմությունը և այնտեղից մեզ հասած ձեռագրական հարուստ ժառանգությունը։ Տարածաշրջանում հատկապես մեծ է եղել Սևանավանքի որպես ուսումնագիտական և գրավոր մշակույթի կենտրոնի դերը։
2025 թվականի մայիսի 8-ին Մատենադարանի տեսասրահում տեղի է ունենալու «Լեզվական և մշակութային փոխառնչակցությունները հայերեն բժշկագիտական ձեռագրերում» թեմայով աշխատաժողով։ Աշխատաժողովը կազմակերպվում է «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի շահառու «Լեզվական իմացություն․ բազմալեզվություն թե՞ բազմամանրալեզվություն – 16-18-րդ դարերի հայերեն ձեռագիր դեղագրքերի և բժշկարանների հանրալեզվաբանական քննություն» թեմայի շրջանակում։ Աշխատաժողովին զեկուցումներով հանդես կգան հետազոտողներ Մատենադարանից և արտերկրից։ Սկիզբը՝
Ս․թ․ նոյեմբերի 27-29-ը Մատենադարանում կանցկացվի Միջնադարագիտական 11-րդ միջազգային գիտաժողովը, որին հրավիրում ենք մասնակցելու միջնադարագիտության բնագավառում իրենց ուսումնասիրություններն իրականացնող հետազոտողներին: Կարող են մասնակցել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ, հայցորդներ, գիտական աստիճան ունեցողներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, որոնց թեմաներն առնչվում են ստորև նշված բնագավառներին կամ միջնադարագիտության այլ հարցերին: Գիտաժողովի թեմաները՝ — ձեռագրագիտություն և գրչության կենտրոններ,— աղբյուրագիտություն, պատմագիտություն,—
«Աղթամար» պատկերագիրքը ամփոփում է Հրայր Բազե Խաչերյանի և ստեղծագործական խմբի՝ շուրջ երեք տասնամյակի ընթացքում Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցական համալիր կատարած 34 հետազոտական արշավների արդյունքները։ Պատկերագիրքն աչքի է ընկնում եկեղեցու բարձրաքանդակների և մանրանկարների թեմատիկ համադրումներով, քանդակների գծապատկերներով, որոնց հեղինակը գրաֆիկ դիզայներ, լուսանկարիչ, գրքի համահեղինակ Լիլիթ Խաչատրյանն է։ Գրքի առաջին օրինակը հեղինակները նվիրեցին Մատենադարանին:
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, համագործակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության և գործակցությամբ «Կայծ» հիմնադրամի, նախաձեռնում է Մխիթար Գոշին և նրա «Գիրք Դատաստանի» աշխատությանը նվիրված միջազգային գիտաժողով, որը տեղի կունենա 2025 թ․ հոկտեմբերին։ Գիտաժողովի շրջանակում կքննարկվեն միջնադարյան իրավագիտության պատմության հարցեր՝ կապակցված արդի իրավագիտության հիմնախնդիրներին։ Գիտաժողովը կդառնա Գոշի ժառանգության միջազգայնացմանն ուղղված մի շարք նախաձեռնություններից մեկը՝ ի թիվս «Դատաստանագրքի» անգլերեն
Տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են կատարել Մատենադարանի թանգարանում, եղել են Վերականգնման բաժնում, ծանոթացել հին ձեռագրերի վերականգնման և պահպանման գործընթացին: Նախարար Աիդա Բալաևան բարձր է գնահատել Մատենադարանի գիտացուցադրական գործունեությունը և գրավոր հուշարձանների պահպանման համակարգը, հորդորել համակողմանիորեն համագործակցել Ղազախստանի համապատասխան կառույցների հետ: Մատենադարանի տնօրենի հրավերով աշնանը կայանալիք «Հիշողության կերպարանքները» սեմինարին կմասնակցեն նաև վերականգանողներ Ղազախստանից: