ԻՏԱԼԱԿԱՆ «ԻԼ ՄԱՆԻՖԵՍՏՈ» ՕՐԱԹԵՐԹԸ  ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ «ԻՐԱՆԸ ՂԱՋԱՐԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

Իտալացի-իրանցի պատմաբան, պ.գ.թ., արևելագետ, լրագրող Ֆարիան Սաբահին հարցազրույց է ունեցել Մատենադարանում գործող «Իրանը Ղաջարական ժամանակաշրջանում» խորագրով ցուցահանդեսի համադրող, Մատենադարանի Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանի հետ: Ցուցահանդեսի մասին ներկայացվող «Ղաջարական պատմությունը նորից ապրում է Մատենադարանում» վերնագրով հոդվածը հրատարակվել է իտալական «Իլ Մանիֆեստո» օրաթերթում: Հոդվածի հայերեն տարբերակը ստորև.  «Այս սև ու սպիտակ լուսանկարը պատկերում է պարսիկ

Կիսվել

ՔՈՒՐԴԻՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ և ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԱԽԱՐԱՐ ՄՈՒՀԱՄՄԱԴ ՍԱԻԴ ԱԼԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Օգոստոսի 9-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Քուրդիստանի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Մուհամմադ Սաիդ Ալիի գլխավորած պատվիրակությունը։ Հյուրերը Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանի և գիտքարտուղար Վահե Թորոսյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, այլալեզու ձեռագրերի ցուցադրությանը։ Հանդիպման երկրորդ հատվածում Արևելագիտության բաժնի գիտաշխատող Գոռ Երանյանը հյուրերին ներկայացրեց Մատենադարանում պահվող հայատառ

Կիսվել

ԿՈՉ. ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԸ ԱՐՑԱԽՈՒՄ

2022 թ. հուլիսի 15-19-ը Երևանի պետական ​​համալսարանում և Հայ Առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմում տեղի ունեցավ «Արցախի մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողով։ Ավելի քան երեսուն օտարերկրացի և հայ գիտնականներ ու փորձագետներ քննարկեցին Լեռնային Ղարաբաղի (Արցախ) տարածաշրջանում մշակութային արժեքների ստեղծման, պատմական զարգացման և ներկայիս վտանգվածության խնդիրները։ Այս արժեքները պատկանում են հայկական մշակույթին, որով նաև մաս են

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՆԵՐՍԷՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ. ՆԵՐԲՈՂԵԱՆ ԱՍԱՑԵԱԼ Ի ՀՐԱՇԱՓԱՌ ԳԱԼՈՒՍՏ ՀՈԳՒՈՅՆ ՍՐԲՈՅ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Մատենադարանի աշխատակից Արփինե Ավետիսյանի «Ներսէս Լամբրոնացի. ներբողեան ասացեալ ի հրաշափառ գալուստ Հոգւոյն Սրբոյ» աշխատությունը։Գրքում ներկայացված է հայ միջնադարյան ականավոր մատենագիր Ներսես Լամբրոնացու (1153-1198)` Սուրբ Հոգու գալստյանը նվիրված ներբողի քննական բնագիրը՝ արևելահայերեն և անգլերեն թարգմանություններով։ Ներբողը տողատված է նոր տարբերակով. հաշվի է առնված ռիթմավորված հատվածների և

Կիսվել

ԳԻՏԱԺՈՂՈՎ

Մաշտոցի անվան Մատենադարանը Ռուսաստանի Ազգային ակադեմիայի Համաշխարհային գրականության ինստիտուտի և Ժողովրդական տնտեսության ռուսաստանյան ակադեմիայի Ակտուալ հումանիտար հետազոտությունների դպրոցի հետ համատեղ գիտաժողով է կազմակերպելու «Անտիկ և միջնադարյան բնագրերի մեկնություններ. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով:Բանասիրության կարևոր նպատակն է հասկանալ բնագիրը նրա բոլոր նրբերանգնելով. այդ է պատճառը, որ դասական բանասիրության մեջ միշտ մեծ տեղ է տրվել մեկնության ժանրին:Ակնկալում ենք

Կիսվել

ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԱԲԴՈԼԼԱ ՇԱՀԻԴԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հուլիսի 26-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդոլլա Շահիդի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի և թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, այլալեզու ձեռագրերի ցուցադրությանը:

Կիսվել

ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

2022 թ. հոկտեմբերին Մաշտոցյան Մատենադարանում բացվելու է «Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդես, որի շրջանակներում նախատեսվում է վերականգնողական արվեստին նվիրված ընդարձակ ցուցադրություն:Ցուցահանդեսին մասնակցելու են «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»-ը, «Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան»-ը, «Հայաստանի պատմության թանգարան»-ը, «Հայաստանի Ազգային Պատկերասրահ»-ը, «Հայաստանի ազգային արխիվ»-ը, «Պահպանության ծառայություն»-ը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները։ Այս առիթով հուլիսի 25-ին Մաշտոցյան Մատենադարանում նշված կառույցների միջև

Կիսվել

ՀՀ-ՈՒՄ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ, ԴՈԿՏՈՐ ՆՈՐԱ ԱՐԻՍՅԱՆԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հուլիսի 26-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ Արտակարգ և լիազոր դեսպան, դոկտոր Նորա Արիսյանը և հյուպատոս Ահմադ Ալատհբան: Հյուրերը հանդիպում ունեցան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի և Միջազգային կապերի բաժնի վարիչ Վարդի Քեշիշյանի հետ։ Քննարկվեցին Սիրիա-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի և Մատենադարանի Արևելագիտության բաժնի հիմնադրման 10-ամյակի շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումները:Հանդիպումից հետո հյուրերը Մատենադարանի

Կիսվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ

2022 թ. հուլիսի 15-19-ին ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետում և ՀԱԵ Վայոց Ձորի թեմում տեղի ունեցավ Արցախի մշակութային ժառանգությանը նվիրված միջազգային և միջառարկայական գիտաժողով։ Նախաձեռնությունը Գերմանիայի Գյոթինգենի համալսարանի պրոֆեսոր Մարտին Թամքեինն էր, կազմակերպիչներն էին Քիլի համալսարանի պրոֆեսոր Անդրեաս Մյուլլերը, Բենսհայմի միջեկեղեցական հետազոտական ինստիտուտի տնօրեն Դագմար Հելլերը և Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս ու ԵՊՀ Միջմշակութային կրոնագիտական կենտրոնի գիտաշխատող

Կիսվել

ԱՄՆ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ THE GENOCIDE EDUCATION PROJECT-Ի ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հուլիսի 14-ին Մաշտոցյան Մատենադարանը հյուրընկալեց The Genocide Education Project-ի շրջանակներում կազմակերպված դասընթացի մասնակից 15 ուսուցիչների՝ ԱՄՆ-ի տարբեր նահանգներից: Ծրագրի նպատակն է հայաստանյան հաստատություններում դասընթացներ անցկացնել հայոց ցեղասպանությանն առնչվող թեմաների վերաբերյալ, որոնք ուսուցիչները հետագայում կկիրառեն իրենց ուսումնական ծրագրերում՝ ամերիկյան դպրոցներում:Մատենադարանի մասնագետները ընդհանուր գծերով ներկայացրին հայոց ցեղասպանությունից փրկված ձեռագրերի պատմությունը, այցելեցին ձեռագրերի վերականգնման բաժին, որից հետո ուսուցիչները

Կիսվել