«ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՀԱՆՐԱՀՌՉԱԿՈՂ ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐՈՎ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում Մատենադարանի «Վիրտուալ Մատենադարան սրահում» ապրիլի 18-ին տեղի կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրով 2022 թվականին հրատարակված 5 գրքի շնորհանդեսը, որոնց մեջ է նաև Մատենադարանի հրատարակած «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» ալբոմ-ուսումնասիրության ֆրանսերեն թարգմանությունը: