ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԹԻՎ 4670 ՏՈՆԱԿԱՆ-ՃԱՌԸՆՏԻՐԸ
Հայտնի է, որ ամենամեծ ձեռագիրը Մատենադարանում մագաղաթյա «Մշո Ճառընտիրն» է, իսկ Տոնական-Ճառընտիրը համարվում է ամենամեծ թղթե ձեռագրերից մեկը։ Այն բաղկացած է 815 թերթից: Ձեռագիրը գրվել է 1401 թ. Ոստան քաղաքում (Վասպուրական)։ Գրիչն է ժամանակի բեղուն գրիչ, ծաղկող Ծերունը, ստացողը՝ Ստեփանոս կրոնավորը, կազմողը՝ Սարգիս քահանան: Ձեռագիրը բովանդակում է Եկեղեցու հայրերի (Հովհան Ոսկեբերան, Եպիփան Կիպրացի, Եփրեմ Ասորի,










