ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ Է ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼ «ՀԱՅԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՊԱՐՍԿԵՐԵՆԻ ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ. ՀԱՅԱՏԱՌ ՊԱՐՍԿԵՐԵՆ ԲԱՌԱՐԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՊԱՐՍԿԵՐԵՆԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎԱԾ ՁԵՌԱԳՐԵՐԸ (ԺԶ-ԺԹ. ԴԱՐԵՐ)» ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեն 2021 թ. որոշման համաձայն «Լեզվագիտություն, գրականագիտություն» անվանակարգում ֆինանսավորման է երաշխավորել «Հայերի շրջանում պարսկերենի տարածվածության սահմանները. հայատառ պարսկերեն բառարանագրությունը և պարսկերենի ուսուցման համար ստեղծված ձեռագրերը (ԺԶ-ԺԹ. դարեր)» գիտական թեման: Մաշտոցյան Մատենադարանի Հանրային կապերի բաժնի աշխատակից Գրետա Գասպարյանը թեմայի նպատակների, արդիականության, կատարման ընթացքի և ակնկալվող արդյունքների մասին զրուցել է գիտական խմբի ղեկավար,