ՀԱՄԲՈՒՐԳՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ
Մարտի 24-26-ը տեղի ունեցող «Ձեռագրական մշակույթը Կովկասում» միջազգային գիտաժողովի շրջանակում այսօր ելույթներով հանդես են եկել Մատենադարանի Աշխարհիկ գրականության և բանասիրության բաժնի վարիչ Արամ Թոփչյանը` «Բնագրային ճշտումներ «Ալեքսանդրի պատմության» հունարեն սկզբնագրում և հայերեն թարգմանության մեջ` հայերեն երկու խմբագրության հիման վրա» և Մատենադարանի Թարգմանական մատենագրության բաժնի վարիչ Գոհար Մուրադյանը` «Հայ միջնադարյան փիլիսոփայական գրականություն. ձեռագրեր և ուսումնասիրություններ» թեմաներով:










