ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 21-ին՝ ժամը 19:00-ին, «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակներում Մատենադարանում նախատեսվող միջոցառումներն են՝ 1) Մարկ Գրիգորյանը էքսկուրսիա կանցկացնի Մատենադարանի տարածքով և կներկայացնի Մատենադարանի թանգարանային մասնաշենքի պատմությունը։ 2) Տեղի կունենա գերմանացի լուսանկարիչ Ռալֆ Բեյքերի ցուցահանդեսի բացումը։ Բեյքերը օրեր շարունակ լուսանկարել է Մատենադարանի տարբեր բաժինների աշխատակիցներին և փորձել յուրաքանչյուր աշխատակցի ներկայացնել իր աշխատանքային միջավայրում, փոխանցել այն տպավորությունը, որ

Կիսվել

ՄԱԿ ԱԽ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԽՄԲԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մայիսի 18-ին ՄԱԿ ԱԽ «Իսլամական պետության» և Ալ-Կաիդայի ու փոխկապակցված միավորների հարցերով պատժամիջոցների կոմիտեի վերլուծական աջակցության և պատժամիջոցների մոնիթորինգի խմբի պատվիրակությունն այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերը թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանի և գիտական քարտուղար Վահե Թորոսյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում։

Կիսվել

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿ

Մայիսի 16-ին Տավուշի մարզում՝ Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում, մեկնարկեց «Դպրոցական Մատենադարան» կրթական ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով և Մաշտոցյան Մատենադարանի համատեղ ֆինանսավորմամբ։ Ծրագիրը ներառում է շրջիկ ցուցադրություն և վարպետաց դաս, որի շրջանակներում մարզի Իջևան քաղաքի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի, թիվ 5 միջնակարգ դպրոցի, Վազաշեն և Գանձաքար գյուղերի միջնակարգ դպրոցի աշակերտները ծանոթանում են Մատենադարանի պատմությանը,

Կիսվել

ՊՈՂՈՍ ԱԿՈՊՈՎԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մայիսի 14-ին Ռուսաստանյան դիվանագետների ասոցիացիայի նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Պողոս Ակոպովի գլխավորած պատվիրակությունն այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերին դիմավորեցին Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և գիտնական քարտուղար Վահե Թորոսյանը: Պատվիրակությունը շրջայց կատարեց թանգարանային համալիրում, ծանոթացավ հայ միջնադարյան մատենագրությանը, ինչպես նաև Մատենադարանում պահվող այլալեզու ձեռագրերին:

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՄԱՏԹԵՈՍ ՋՈՒՂԱՅԵՑԻ, ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԱՐԱՆԻՆ ՂՈՒԿԱՍՈՒ» ԵՐԿԸ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Մատթեոս Ջուղայեցու «Մեկնութիւն Աւետարանին Ղուկասու» երկը, որի բնագիրը հրատարակության են պատրաստել բանասիրական գիտությունների թեկնածու Հովհաննես Բեյլերյանը և Վիգեն Ղազարյանը:Գրիգոր եռամեծ Տաթևացու աշակերտ՝ Մատթեոս վրդ. Ջուղայեցու «Ղուկասի Ավետարանի Մեկնությունը» հայ միջնադարյան վարդապետների կողմից կատարված՝ Ավետարանին նվիրված այն սակավ ամբողջական մեկնություններից էր, որ դեռևս չէր հրատարակված: Գրքի

Կիսվել

ԽՈՐԱՆԱՇԱՏԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ 800-ԱՄՅԱԿԸ

2022 թ. լրանում է Խորանաշատի վանական համալիրի 800-ամյակը: Խորանաշատն իր պատմական նշանակությամբ եզակի հոգևոր և կրթամշակութային կենտրոն է: Խորանաշատը XIII դարում եղել է միջնադարյան Հայաստանի գիտական կարևորագույն oջախներից մեկը: Մայիսի 11-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ Խորանաշատի 800-ամյակի միջոցառումներին նվիրված մամուլի ասուլիս. բանախոսներն էին, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը,

Կիսվել

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՄԱՅԻԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ԵՒՍ ԵՐԿՈՒՍՈՎ

Ապրիլի 26-ին քարտեզագետ Ռուբեն Գալչյանը Մատենադարանին նվիրեց երկու ժապավենաձև հմայիլ։ Ձեռագիր հմայիլը թվագրվում է 18-րդ դար, հնատիպը՝ 1717 թ. (Կ.Պոլիս, Աստվածատուր Կոստանդնուպոլսեցու տպարան)։ Հմայիլը զարդարում են առաջին հայ փորագրանկարիչ Գրիգոր Մարզվանեցու ստեղծագործությունները։

Կիսվել

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՒ ՄԱԼԹԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՄԻՋԵՒ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Մալթայի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է սերտ համագործակցություն հաստատել գրադարանային ոլորտում, ինչպես նաև համատեղ ծրագրեր, ցուցահանդեսներ իրականացնել: Այս համագործակցության շրջանակում 2023թ. Լա Վալետայում կազմակերպվելու է համատեղ ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի և Մալթայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։Փոխըմբռնման հուշագրի կնքմանը մեծապես նպաստեց Հայաստանում և Վրաստանում Մալթայի Հանրապետության

Կիսվել

ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Ապրիլի 6-ին Վրաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունն այցելեց Մաշտոցյան Մատենադարան։ Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, ինչպես նաև Մատենադարանում պահվող այլալեզու ձեռագրերին: Պատվիրակությանը ներկայացվեցին նաև աշխարհի տարբեր երկրներում տպագրված հայերեն հնատիպ գրքեր:

Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՄԱԼԹԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Ապրիլի 5-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Հայաստանում և Վրաստանում Մալթայի Հանրապետության դեսպան Ջորջ Սաիդ-Զամմիթը, որի հետ քննարկվեցին հայ-մալթայական գիտամշակութային համագործակցության հեռանկարները։ Առաջիկայում նախատեսվում է ստորագրել համաձայնագիր Մատենադարանի և Մալթայի ազգային գրադարանի միջև, նաև, 2023թ. Լա Վալետայում կազմակերպել համատեղ ցուցահանդես նվիրված Հայաստանի և Մալթայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։

Կիսվել