ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆ ՄԱԴԱԼԵՆԱ ՖԻՇԵՐԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
ՀՀ-ում Պորտուգալիայի նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերը և իր ամուսինը՝ Մաթիաս Ֆիշերը փետրվարի 11-ին այցելեցին Մաշտոցյան Մատենադարան։ Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, այդ թվում՝ Արցախի ձեռագրական ժառանգությանը։ Պատվիրակությանը ներկայացվեց նաև այլալեզու ձեռագրերի և «Կոստանդին Մեծ և Տրդատ Մեծ. Հայ-հռոմեական դաշինքը պատմության մեջ և պատկերներում» նորաբաց ժամանակավոր ցուցադրությունը։