ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՓՈԽԽՈՍՆԱԿ ՋՈՒՆԱ ԲԵՐՆԱՐԴԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի փոխխոսնակ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 28-ին այցելեց Մաշտոցյան Մատենադարան։ Հյուրերը Մատենադարանի թանգարանային մասին ղեկավար Նազենի Ղարիբյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը։

Կիսվել

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մաշտոցյան Մատենադարանի Արխիվի և արխիվագիտության բաժինը տեղեկացնում է, որ մշակված արխիվային ֆոնդերի շարքը համալրվել է ևս մեկով, որը վերաբերում է լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱ-ի թղթակից անդամ Աշոտ Արսենի Աբրահամյանին (1918-1985 թթ.): Ծնվել է 1918 թ. սեպտեմբերի 17-ին Հայաստանի Սևանի շրջանի Գեղամավան գյուղում (նախկին Շահրիզ, Նոր Բայազետի գավառ)։ Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պետական

Կիսվել

ՆՈՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Մաշտոցյան Մատենադարանն ու «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամը երախտագիտություն են հայտնում «Առատաշեն Վայների» ՍՊԸ-ին՝ ի դեմս տնօրեն Վահան Եղոյանի, հիմնադրամի ծրագրերին ցուցաբերած աջակցության համար:«Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկ Համբարձումյանի և գործարար Վահան Եղոյանի միջև կնքված պայմանագրի համաձայն, բարերարի նվիրատվությունը կուղղվի Մատենադարանի հրատարակչական նախագծերի իրականացմանը:

Կիսվել

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԱՅՑԵԼԵՑ ՀՀ-ՈՒՄ ԻԻՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ

Փետրվարի 28-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Կապանում Իրանի հյուպատոսության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը և ԻԻՀ աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությունը։ Հյուրերը Մատենադարանի թանգարանային մասի ղեկավար Նազենի Ղարիբյանի և Մատենադարանի Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում։Իվեթ Թաջարյանը

Կիսվել

ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ ՋԵՆԱՐՈ ՍԱՆՋՈՒԼԻԱՆՈՅԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոյի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 22-ին այցելեց Մաշտոցյան Մատենադարան։ Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը։ Պատվիրակությանը ներկայացվեց նաև «Կոստանդին Մեծ և Տրդատ Մեծ. Հայ-հռոմեական դաշինքը պատմության մեջ և պատկերներում» նորաբաց ժամանակավոր ցուցադրությունը։ Ծանոթացան նաև Վերականգնման բաժնի և Ձեռագրապահոցի աշխատանքներին։

Կիսվել

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳՈՐԾՎԱԾՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻՆ

Գործվածքների տեսակները և դրանց պահպանման (կոնսերվացիայի) առանձնահատկություններըԴասախոսություն՝ նվիրված գործվածքների տեսակներին, դրանց պահպանման (կոնսերվացիայի) առանձնահատկություններին, գործվածքներ վերականգնող մասնագետի դերին, Հայաստանի պատմության և մի շարք թանգարաններում պահվող գործվածքների վերականգնման ճանապարհին։Բանախոսն է Հայաստանի պատմության թանգարանի վերականգնման լաբորատորիայի ավագ վերականգնող Մարո Հարությունյանը։Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել.✅ գրելով Մատենադարանի ֆեյսբուքյան էջին կամ [email protected] էլ․ փոստի հասցեին,✅ զանգահարելով +374 91 92

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏԵՍԱՍՐԱՀՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է «ՆՈՐՊԼԱՏՈՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ

Փետրվարի 23-ից սկսած յուրաքանչյուր հինգշաբթի մինչև ապրիլի 13-ը, ժամը 14։30 Մաշտոցյան Մատենադարանի տեսասրահում իրականացվելու է «Նորպլատոնականություն» դասախոսությունների շարք, որը ներկայացնելու է փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Փիլիսոփայության ինստիտուտի գիտաշխատող Սվետլանա Վիկտորովնա Մեսյացը։Դասախոսությունները նվիրված են քրիստոնեության և ողջ եվրոպական մշակույթի վրա զգալի ազդեցություն թողած նորպլատոնականությանը, որը «հին» պլատոնականության զարգացման վերջին փուլն է (Գ-Զ դդ.): Առաջարկվող

Կիսվել

ԶՐՈՒՅՑ ՀԻՆ ՀՈՒՆԱՐԵՆԻ ՇՈՒՐՋ

Փետրվարի 15-ին հունարենի համաշխարհային օրվա շրջանակներում Հայաստանի հունական համայնքների միության և Մաշտոցյան Մատենադարանի համագործակցությամբ տեղի ունեցավ հանդիպում՝ «Զրույց հին հունարենի շուրջ» խորագրով։ Բանախոսներն էին Մատենադարանի Միջնադարյան գրականության և բանասիրության բաժնի վարիչ Արամ Թոփչյանը և Թարգմանական մատենագրության բաժնի վարիչ Գոհար Մուրադյանը։ Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Հունաստանի հյուպատոս Էմմանուիլ Ասիմակոպուլոսը, ում Արամ Թոփչյանը նվիրեց վերջերս հրատարակված Հոմերոսի

Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆ ՄԱԴԱԼԵՆԱ ՖԻՇԵՐԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

ՀՀ-ում Պորտուգալիայի նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերը և իր ամուսինը՝  Մաթիաս Ֆիշերը փետրվարի 11-ին այցելեցին Մաշտոցյան Մատենադարան։ Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, այդ թվում՝ Արցախի ձեռագրական ժառանգությանը։ Պատվիրակությանը ներկայացվեց նաև այլալեզու ձեռագրերի և «Կոստանդին Մեծ և Տրդատ Մեծ. Հայ-հռոմեական դաշինքը պատմության մեջ և պատկերներում» նորաբաց ժամանակավոր ցուցադրությունը։

Կիսվել