ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ICCROM-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԱՐՈՒՆԱ ՖՐԱՆՉԵՍԿԱ ՄԱՐԻԱ ԳՈՒՋՐԱԼԸ ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ (AICS) ՏՆՕՐԵՆ ՄԱՐԿՈ ՌԻԿԱՐԴՈ ՌՈՒՍԿՈՆԻՆ

Հյուրերը՝ Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի ուղեկցությամբ, շրջայց են կատարել Մատենադարանի ցուցասրահներով, ծանոթացել են գրավոր ժառանգության պահպանման և վերականգնման պայմաններին։Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել Արունա Ֆրանչեսկա Գուջրալին «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարին ողջույնի խոսքով հանդես գալու, ինչպես նաև Մատենադարանի՝ գրավոր ժառանգության պահպանման ոլորտում միջազգային դերակատար դառնալու նախաձեռնությանը պաշտոնապես աջակցելու համար։Քննարկվել են հնարավոր գործակցության ուղղությունները։

Կիսվել

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԳԱՆՁԱՍԱՐԻ ԲՆՕՐԻՆԱԿ ԳԱՆՁԵՐԸ

Սեպտեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ Մատենադարան է այցելել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։ Այցի ընթացքում հյուրը ծանոթացել է Մատենադարանի ձեռագրական հարուստ ժառանգությանը` մասնավորաբար Գանձասարում գրչագրված և պահպանված ձեռագրերի բնօրինակներին ու կրկնօրինակներին, դրանց ստեղծման ու պահպանության պատմությանը, ինչպես նաև ուսումնասիրման, վերականգնման

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Սիրիահայ գործարար և բարերար Գաբրիել Չեմպէրճեանը, ի հիշատակ իր կնոջ՝ Անժել Չեմպէրճեանի, Մատենադարանին է ընծայաբերել 1491 թվականին գրչագրված Շարակնոց։ Տեղեկացնենք, որ սույն ձեռագիրը բացահայտվել էր Վիեննա Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակության այցի շրջանակում։ Նոր ձեռագրական միավորը խազագրյալ Շարակնոց է, որը գրչագրվել է Բաղեշի Ամ գյուղում (գրիչ՝ Հովհաննես քահանա)։ Մինչ օրս ձեռագրական աղբյուրներում Ամ գյուղը հիշատակվել է

Կիսվել

«ՀԱՎԱՏԻ ԽԱՉՎՈՂ ԳՈՒՅՆԵՐԸ» ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՆՎԻՐԱՏՈՒ, ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ ՌՈԲԵՐՏ ԷԼԻԲԵԿՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 85 ԱՄՅԱԿԻՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ 60 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Ռոբերտ Էլիբեկյանը XX դարի 2-րդ կեսի հայ «ազգային մոդեռնիզմի» նշանավոր վարպետներից է։ Ծնվել է 1941 թ․ Թիֆլիսում, անվանի թատերական գործիչ և նկարիչ Վաղարշակ Էլիբեկյանի ընտանիքում։ 1960 թվականից հաստատվել է Երևանում, 1965 թ․ ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը և սկսել ակտիվորեն ցուցադրվել Հայաստանում, ԽՍՀՄ հանրապետություններում և արտերկրում։1970 թ․ ի վեր նկարիչն ունեցել է շուրջ երկու

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ, Բ.Գ.Թ. ՀԱՍՄԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2–5-Ը ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՎՍՏՐԻԱՅԻ ԻՆՆՍԲՐՈՒԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԴԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ 47-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ

Կոնգրեսի հիմնական թեմաներից մեկը լեռնային տարածաշրջանների բնական պաշարների և դրանց հիման վրա ձևավորված դեղագիտական գիտելիքի պատմությունն էր։ «Փոխկապակցված աշխարհներ․ տարբեր լեռնային տարածքների զուգահեռները» լիագումար նիստում Հասմիկ Կիրակոսյանը հանդես եկավ Մատենադարանում պահվող դեղագիտական ձեռագրերին նվիրված զեկուցմամբ՝ ներկայացնելով հայկական միջնադարյան դեղագիտական ձեռագիր ժառանգությունը և դրա ձևավորման ու զարգացման առանձնահատկությունները։

Կիսվել

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ «ԾԱՂԿԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ» ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԴԻԱՅԻ ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐՈՒՄ

Դասընթացների ընթացքում երեխաներն ու մեծերը սովորում են մանրանկարչության տեխնիկա, զարդարվեստ, կատարում են ընդօրինակություններ և ստեղծագործական աշխատանք։ Ինչպես նաև, ստեղծում են թեմատիկ աշխատանքներ և գրքեր ձևավորում։ Իրականացվում են տեսական դասեր, շրջայցեր Մատենադարանի ցուցասրահներում, վերականգնման բաժնում և լաբորատորիաներում, հանդիպումներ ունենում գիտաշխատողների հետ։ Ծրագիրը երաշխավորված է ԿԳՄՍ նախարարության կողմից։ Դիմել կարող են բոլոր նկարել սիրող և մանրանկարչությամբ հետաքրքրված

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ ԱՆՑԵԼ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Մատենադարանի վերականգնման բաժնի մասնագետներ Աննա Խանինյանը, Նելլի Գրիգորյանը և Աննա Վարդանյանը Ռուսաստանի պետական գրադարանում մասնագիտական վերապատրաստում են անցել «Դասական թերթային վերականգնում․ խորացված դասընթաց» («Классическая листовая реставрация: продвинутый курс») ծրագրով:

Կիսվել

ՆՈՐ ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Մատենադարանի ձեռագրական հավաքածուն համալրելու նպատակով աստվածաբան, հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանն այսօր Մատենադարանին է նվիրաբերել 14-15-րդ դարերով թվագրվող լատիներեն Ժամագրքի երկթերթ պատառիկ։ Մատենադարանին նվիրաբերված ձեռագրական այս միավորը բովանդակում է բարեխոսական աղոթքներ՝ ուղղված սբ Մարիամ Աստվածածնին։ Մատենադարանը երախտագիտություն է հայտնում նվիրատուին՝ արժեքավոր ընծայաբերման համար։

Կիսվել

ՄԻՋՆԱԴԱՐԱԳԻՏԱԿԱՆ 12-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Ս․թ․ նոյեմբերի 26-28-ը Մատենադարանում կանցկացվի Միջնադարագիտական 12-րդ միջազգային գիտաժողովը, որին հրավիրում ենք մասնակցելու միջնադարագիտության բնագավառում իրենց ուսումնասիրություններն իրականացնող հետազոտողներին: Գիտաժողովին զեկուցումներ կարող են ներկայացվել հետևյալ թեմաներով՝ — ձեռագրագիտություն և գրչության կենտրոններ, — աղբյուրագիտություն, պատմագիտություն, — հայոց լեզվի պատմություն, — հայ գրականության պատմություն, — արվեստագիտություն, — արևելագիտություն, — աստվածաբանություն, կրոնագիտություն: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, անգլերենը

Կիսվել

ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ՝ «ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ 16-19-ՐԴ ԴԱՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ»

ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ, ԺԱՄԸ 12։00-ԻՆ՝ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏԵՍԱՍՐԱՀՈՒՄ: Աշխատաժողովը կազմակերպվում է ԿԳՄՍՆ Գիտության Կոմիտեի 25RG-6A117 ծածկագրով և «Հայկական բնակավայրերը Արևելքի կայսրությունների իշխանության ներքո (XVI-XIX դդ․)” (Armenian Settlements under the Rule of the Empires of the East (16th to 19th centuries․) թեմայով իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ 16-19-ՐԴ ԴԱՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ THE SOURCES OF THE

Կիսվել