ԱՄՓՈՓՎԵՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԱԼ-ՖԱՐԱԲԻԻ FARABI UNIVERSITY ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

2026թ. փետրվարի 17-20-ը Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը և զարգացման գծով տեղակալ Տաթևիկ Մուրադյանը Ղազախստանի ազգային համալսարանի ռեկտոր Ժանսեիտ Տույմեբաևի հրավերով եղել են Ղազախստանի Ալմաթի քաղաքում։ Հայկական պատվիրակության համար կազմակերպվել է ճանաչողական այց համալսարանի ստորաբաժանումներում, ինչպես նաև՝ համալսարանի գրադարանում պահվող հայ հեղինակների գրքերի հատուկ ցուցադրություն։ Տեղի է ունեցել հանդիպում համալսարանի

Կիսվել

«ԿԱԽԱՐԴԱՆՔՆ ՈՒ ՁԵՌԱԳՐԵՐԸ» ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԲԱՑ ԿԱՆՉ

Գիտաժողովի կազմակերպիչներ՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտISFNR (The International Society for Folk Narrative Research) «Կախարդանքն ու ձեռագրերը» գիտաժողովի մասնակցության հայտերի ընդունման բաց կանչ ISFNR-ի (Ժողովրդական պատումների հետազոտության միջազգային կազմակերպություն) Charms, Charmers and Charming («Հմայիլներ, հմայագործներ և հմայագործություն») հանձնաժողովի 18-րդ միջազգային գիտաժողով Երևան, Հայաստան, հոկտեմբերի 14–17, 2026 թ. Ժողովրդական պատումների հետազոտության միջազգային կազմակերպության

Կիսվել

ՓԱՐԻԶԻ ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ «ԺՈՐԺ ՊՈՄՊԻԴՈՒ ԿԵՆՏՐՈՆԻ» ՆԱԽԱԳԱՀ ԼՈՐԱՆ ԼԵ ԲՈՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Նախագահը ծանոթացել է ցուցադրություններին, վերականգնման բաժնի գործունեությանը, այցելել է արխիվապահոց և Մատենադարանի հարակից տարածքների կանաչապատման հայեցակարգերին նվիրված «Այգ է բացվում» ցուցադրությանը:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՅԳ Է ԲԱՑՎՈՒՄ. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՅԳՈՒ ՏԵՍԼԱԿԱՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄԸ

Ցուցադրությունը ներկայացնում է 2025 թ-ի նոյեմբերի 22-ին կայացած Մատենադարանի այգու նախագծման համաստեղծական աշխատարանի արդյունքերը և դրանց վերլուծության հիման վրա ստեղծված այգու երեք տեսլականները։ Աշխատարանին մասնակցել են 39 միջգիտակարգային մասնագետներ՝ արվեստագետներ, համադրողներ, ճարտարապետներ, քաղաքային պլանավորման ոլորտի ներկայացուցիչներ, լուսավորության և ոռոգման մասնագետներ, բուսաբաններ և բնապահպաններ, Մատենադարանի աշխատակիցներ, հումանիտար ոլորտի գիտնականներ, թաղամասի բնակիչներ։ Համաստեղծական աշխատարանը նախաձեռնել են Մատենադարանն

Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՇՈՇԱՓԵԼՈՎ ՄԱՏՅԱՆՆԵՐԸ. ԱՄԵՆՔԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ» ՆԵՐԱՌԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

Մատենադարանի զարգացման ծրագրի դրույթների համաձայն՝ ցուցադրական գործունեության կարևոր ուղղություններից մեկը ներառականությունն է։ Հայ օգնության ֆոնդի «Այո» ֆոնդահայթայթման հարթակի, ինչպես նաև «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի հովանավորությամբ, «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպության գործակցությամբ և համադրմամբ փորձագետ Սիփան Ասատրյանի, միջնադարյան մանրանկարչական գլուխգործոցներն այսուհետև հասանելի կլինեն տեսողության խնդիրներ ունեցող այցելուներին։ Ինչպես նշեց տնօրեն Արա Խզմալյանը՝ սա ոչ միայն կառավարչական և մասնագիտական

Կիսվել

ԱՅԳ Է ԲԱՑՎՈՒՄ. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՅԳՈՒ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Մատենադարանի լանջի հողատարածքն իր վերջին մերկ ձմեռն է անցկացնում։ Շուտով իր դարավանդային կանաչ ճեմուղիներով քայլելու են բոլոր Երևանցիները և մայրաքաղաքի հյուրերը։ Իսկ ի՞նչ գաղափարական ու տարածական բնութագիր է ունենալու ապագա այգին։ Ինչպե՞ս է այգին լրացնելու Մատենադարանի թանգարանային փորձառությունը և երկխոսության մեջ մտնելու ձեռագրական ժառանգության հետ։ Ինչպե՞ս է այգին կապվելու քաղաքի ավելի լայն կանաչ ցանցի և

Կիսվել

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՏԻԿԱՅՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մատենադարան Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների համար ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված մշակութային դիվանագիտության թեմատիկայով հերթական միջոցառումը։

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԴԻՄԱԳԻԾԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄԸ

Ցուցադրության հայեցակարգի առանցքում գեղանկարներն են։ Մատենադարանում պահվող գեղանկարները ձևավորվել են ժամանակի ընթացքում՝ համալրվելով տարբեր աղբյուրներից։ Դրանք Մատենադարան են հասել անհատական ֆոնդերի միջոցով, նվիրատվությունների արդյունքում, ինչպես նաև վերջին տարիներին իրականացված ձեռքբերումների շնորհիվ։ Այս բազմազան ուղիները պայմանավորել են հավաքածուի ոճական և ժանրային լայն ընդգրկումը՝ արտացոլելով տարբեր ժամանակաշրջանների ու գեղարվեստական մտածողությունների շերտեր։ «Մատենադարանի գեղանկարչական դիմագիծը» խորագրով ցուցադրությունը բացահայտում

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ 2025Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Ներկայացվել են Մատենադարանի գիտական, գիտատեխնիկական, թանգարանային և ձեռնարկատիրական գործունեության արդյունքները, գիտական ուսումնասիրությունների միջազգայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքները և միջազգային համագործակցության հիմնական ձեռքբերումները։ Հոգաբարձուների խորհուրդը միաձայն հաստատել է Մատենադարանի՝ 2025 թ. գործունեության հաշվետվությունը։ Տնօրենի առաջարկով և հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ նիստի առաջին մասը, որտեղ ներկայացվել է կատարված աշխատանքների բովանդակային հաշվետվությունը, անցկացվել է բաց ձևաչափով։ Նիստին մասնակցել են Հանրային

Կիսվել

«ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԴԻՄԱԳԻԾԸ». ԱՆԾԱՆՈԹ ՀԱՎԱՔԱԾՈՒ, ՀԱՏԸՆՏԻՐ ՆՄՈՒՇՆԵՐ

«Մատենադարանի գեղանկարչական դիմագիծը» խորագրով ցուցադրության հայեցակարգի առանցքում գեղանկարներն են։ Ցուցադրությունը բացահայտում է Մատենադարանի մինչ այժմ երբևէ չուսումնասիրված և չհանրայնացված կողմը։

Կիսվել