ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՎԱԳ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ԱՐՄԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ ՎԻԵՆՆԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱՅՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ
Արմինե Մելքոնյանը ներկայացրել է «5-21-րդ դարեր. մատենադարանները և Մատենադարանը՝ հայերեն ձեռագրերի պահոցները» խորագրով զեկուցումը, և մասնակցել «Եվրասիայի ձեռագրական ժառանգությունը. արժեքներ, մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով կլոր սեղան-քննարկմանը (կազմակերպիչներ՝ Ավստրիայի գիտությունների ակադեմիա, Վիեննայի համալսարան և Ավստրիայի Ազգային գրադարան): Մասնակիցների համար կազմակերպվել է հատուկ շրջայց Ազգային գրադարանի թանգարանում, հնատիպ գրքերի և ձեռագրերի, ինչպես նաև ձեռագրերի վերականգման բաժնում: Արմինե

