ՆՈՐ ՍԱՐՔՈՎ ԿԲԱՑԱՀԱՅՏՎԵՆ ՁԵՌԱԳՐԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՇԵՐՏԵՐ
ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհի շրջանակում Մատենադարանը ձեռք է բերել ռենտգեն ֆլուորեսցենտային անալիզատոր (XRF Hitachi X-Met 8000 Optimum Geo) սարքավորում, որը հնարավորություն կտա պարզելու ձեռագիր մատյանների կազմերի ձևավորման, մանրանկարների և գրերի մեջ կիրառված մետաղական բաղադրիչներն ու դրանց չափաքանակը։ Սրանով կիրագործվի Մատենադարանի զարգացման ռազմավարության կարևոր դրույթներից մեկը, այն է՝ ձեռագրերի բովանդակային նկարագրությունից

