ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐ
Գրադարանավարի օրվա առթիվ այդ ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար Մատենադարանի ավագ գրադարանավար Քնարիկ Սարգսյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրով:
Գրադարանավարի օրվա առթիվ այդ ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար Մատենադարանի ավագ գրադարանավար Քնարիկ Սարգսյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրով:
Զրուցակիցները մեծապես կարևորել են բաժնի նախկին ղեկավար Վրեժ (Տեր Ներսես ավագ քահանա) Ներսեսյանի տասնամյակների ներդրումը հայ մշակույթի ուսումնասիրման և հանրայնացման գործում: Դոկտոր Էրդմանը գրադարանի ղեկավարության անունից հայտնել է պատրաստակամություն որակապես նոր հարթության վրա դնելու երկու կառույցների համագործակցությունը: Մասնավորաբար, ուղենշվել է գործակցության երեք հիմնական ուղղություն՝ համատեղ ցուցադրություններ, Բրիտանական գրադարանի հայերեն ձեռագրերի ցուցակների լրամշակում, ուսումնասիրություն և հրատարակում,
ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհի շրջանակում Մատենադարանը ձեռք է բերել ռենտգեն ֆլուորեսցենտային անալիզատոր (XRF Hitachi X-Met 8000 Optimum Geo) սարքավորում, որը հնարավորություն կտա պարզելու ձեռագիր մատյանների կազմերի ձևավորման, մանրանկարների և գրերի մեջ կիրառված մետաղական բաղադրիչներն ու դրանց չափաքանակը։ Սրանով կիրագործվի Մատենադարանի զարգացման ռազմավարության կարևոր դրույթներից մեկը, այն է՝ ձեռագրերի բովանդակային նկարագրությունից
Միջոցառումն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Գիտությունների ազգային ակադեմիայի աջակցությամբ։ Ազատության հրապարակում անցկացվող գիտության փառատոնին Մատենադարանը ներկայացել է առանձին տաղավարով ու ցուցադրել թվայնացման, վերականգնման բաժինների նորարական սարքավորումները, ինչպես նաև, միջնադարյան բժշկագիտության, բնագիտության, ներկարարական նյութեր ու բաղադրատոմսեր։
Ցուցադրությանը ներկայացված են Մատենադարանում պահվող ապակե նեգատիվներ և դրանցից առաջին անգամ արտատպված լուսանկարներ, որոնք ունեն բացառիկ պատմական ու ազգագրական նշանակություն։ Ըստ լուսանկարների ընտրվել են նաև ցուցանմուշներ Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի թանգարաններից, Հայաստանի պատմության թանգարանից և Հայաստանի ազգային պատկերասրահից։ Ցուցադրության նմուշներից շատերը հանրությանն են ներկայացվում առաջին անգամ: Բացման արարողությանը ներկա են եղել հոգևոր դասի ներկայացուցիչներ, մասնակից
Մատենադարանի հրատարակչությունը լույս է ընծայել Մատենադարանի գիտաշխատող, բան.գիտ. թեկնածու Ռուզաննա Պողոսյանի «Խիկար իմաստունի խրատների արտացոլումը Ե-ԺԷ դարերի հայ մատենագրության մեջ» մենագրությունը: «Պատմութիւն եւ խրատք Խիկարայ իմաստնոյ» զրույցը հայ միջնադարյան ձեռագիր ժողովածուներում ընդգրկվել է ԺԳ-ԺԴ դարերում, սակայն Խիկար իմաստունի որոշ խրատներ հայ մատենագիրների երկերում մեջբերվել են Ե դարից ի վեր՝ իբրեւ «ոմն իմաստունի» խոսքեր։ Սույն ուսումնասիրության
Ս․թ․ հոկտեմբերի 1-ին Մատենադարանի թանգարանում բացվելու է «Ոգեղեն իրեր, հավերժացած պատկերներ. Մատենադարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձերը» խորագրով ցուցադրություն։Ինչպես հայտնի է, Մատենադարանի հիմքում ընկած են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հավաքածուները, որոնք հետագա տասնամյակներում համալրվել են հազարավոր նոր միավորներով։Մատենադարանի պահոցներում եղել են նաև հարյուրավոր ապակե նեգատիվներ։ Հայաստանի պատմության թանգարանում դրանք թվայնացվել են և պարզվել է,
Իմ քայլը հիմնադրամի հրավերով և ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ պատվիրակությունը շրջայց է կատարել Մատենադարանի թանգարանում, այցելել Վերականգնման բաժին և Ձեռագրատուն։ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը հյուրերին ներկայացրել է Մատենադարանում Արաբերեն ձեռագրերի վերականգնման և հետազոտման լաբորատորիայի ստեղծման գաղափարը, որի իրականացման արդյունքում շեշտակի կավելանա վերականգնված և թվայնացված արաբերեն ձեռագրերի քանակը, կկազմվի հավաքածուի ընդարձակ և լիարժեք ցուցակ։
2024 թ. սեպտեմբերի 12-ին Մատենադարանի պատվիրակությանը հյուրընկալել է նշանավոր Մորգանի գրադարան և թանգարանը, որը հիմնադրվել է 100 տարի առաջ և ունի գրավոր ժառանգության` ձեռագրերի, հնատիպ գրքերի, փաստաթղթերի հազվագյուտ հավաքածու:Պատվիրակությանը ներկայացվել է կենտրոնի վերականգնման և ցուցադրական գործունեությունը:Այցի ավարտին տեղի է ունեցել քննարկում Միջնադարյան և վերածնության ձեռագրերի բաժնի ղեկավար Ռոջեր Ուիեքի և ձեռագրերի մասնագետ Սիլվի Մերյանի հետ:Տնօրեն
ԱՄՆ գործնական այցի շրջանակում 2024 թ. սեպտեմբերի 10-ին Մատենադարանի պատվիրակությունը հանդիպել է NAASR-ի (Հայկական ուսումնասիրությունների ու հետազոտությունների ազգային ասոցիացիա) հոգաբարձուների խորհրդի անդամներին և գործադիր մարմնի ղեկավարներին: Պատվիրակությանը ողջունել է կենտրոնի գիտական տնօրեն Մարկ Մամիկոնյանը: Ի պատիվ պատվիրակության` ներկաներին ցուցադրվեցին կենտրոնում պահվող հայերեն ձեռագրերը: Տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրեց Մատենադարանում տեղի ունեցող բարեփոխումները` հատկապես ընդգծելով Հայագիտական միջազգային