ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը հայտարարում է 2024 թվականի, հեռակա ուսուցմամբ (անվճար հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելություն, հետևյալ մասնագիտության գծով՝ Կերպարվեստ, դեկորատիվ արվեստ, դիզայն, ԺԷ. 00.03- 1 տեղ Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս.թ սեպտեմբերի 13-ը՝ ժամը 16.00 ներառյալ, հետևյալ հասցեում՝ ք. Երևան, Մաշտոցի պող. 53, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան: Տեղեկությունների համար դիմել տնօրենի ընդունարան

Կիսվել

ՕԳՈՍՏՈՍԸ՝ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ «ԹԵԺ» ԱՄԻՍ

Վերականգնման ոլորտում ինքնուրույնությունը և միջազգային շուկայից անկախացումը Մատենադարանի համար գերակայություն է։ Այս նպատակով մեկնարկել են հայկական վերականգնման թղթի սեփական արտադրության, վերականգնման թղթի կիրառելիության եղանակների և նոր մեթոդների բացահայտմանն ուղղված միջոցառումները։ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4CULTURE ծրագրի շրջանակում, որի առաջատար գործընկերը Գյոթե Ինստիտուտն է, Մատենադարանի վերականգնման բաժնի ղեկավար Գայանե Էլիազյանը և ավագ վերականգնողներ Արտավազդ Այվազյանն ու

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀԻՆ ՀՈՒՆԱՐԵՆԻ ԵՎ ԼԱՏԻՆԵՐԵՆԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Մատենադարանը հայտարարում է հին հունարենի և լատիներենի դասընթացներ և՛ Մատենադարանի աշխատակիցների, և՛ բոլոր ցանկացողների համար։ Դասերը վարելու է բանասիրական գիտությունների թեկնածու, Մատենադարանի ավագ գիտաշխատող և Սանկտ-Պետերբուրգի համալսարանի դասական բանասիրության երկարամյա դասախոս Վսեվոլոդ Զելչենկոն։ Դասերն անցկացվելու են ռուսերեն, անհրաժեշտության դեպքում՝ նաև անգլերեն և ֆրանսերեն։ Դասընթացների մանրամասն նկարագրությունը տե՛ս այստեղ: Դիմումների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ը: Գրանցվելու համար

Կիսվել

«ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼՈՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ․ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Անցած տարեվերջին Մաշտոցյան Մատենադարանում բացվեց «Մատենադարան․ լուսանկարչական գանձարանի հայտնությունը» խորագրով ցուցադրություն։ Շուրջ տասը ամիսների ընթացքում այցելուներն ունեցան եզակի հնարավորություն տեսնելու Մատենադարանի տարբեր հավաքածուներից հայտնաբերված այնպիսի լուսանկարներ, որոնք ունեն պատմական, գեղարվեստական, աղբյուրագիտական, արվեստաբանական և ազգագրական բացառիկ կարևորություն: Հին լուսանկարների հանրայնացումն աննախադեպ իրադարձություն էր Մատենադարանի գիտացուցադրական գործունեության մեջ: «Մատենադարան․ լուսանկարչական գանձարանի հայտնությունը» ցուցադրությունը նկատելիորեն նպաստել է հանրության

Կիսվել

ՕԽՈՒԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ

Մատենադարանում պահվող առեղծվածային վերապրումի պատմությամբ, ճոխ մանրանկարչական հարդարանք ունեցող ձեռագրերից է Օխուի Ավետարանը։Այն հայկական մանրանկարչության դեռևս չբացահայտված կարևոր նմուշներից է, որն իր հարուստ պատկերաշարով ներկայացնում է գեղարվեստական մեծ արժեք։ Ավետարանի ուշագրավ առանձնահատկություններից են էջով մեկ արված 30-ից ավելի մանրանկարները։ Ձեռագրի հարուստ տերունական շարքը ներառում է և՛ կանոնական ավետարանական, և՛ հիմնական նկարաշարից դուրս տեսարաններ, ինչպես նաև,

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՅԼԱԼԵԶՈՒ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՇՈՒՐՋ 1 800 ՆՄՈՒՇ ԱՐԱԲԵՐԵՆ ՁԵՌԱԳԻՐ

Արաբական ավանդական գրականությունը թերևս ամենածավալունն է աշխարհում։ Բրոկելմանի «Արաբ գրականության պատմության» երրորդ հավելվածը (1942թ․) պարունակում է մոտ 18 000 հեղինակի անուն և 25 000 անվանում։ Արաբերեն պահպանված ձեռագրերի թիվն աշխարհում, ըստ տարբեր աղբյուրների՝ 5-ից 12 միլիոն է։ Մատենադարանի արաբերեն ձեռագրերի հավաքածուն՝ շուրջ 1 800 նմուշով, ներկայացնում է գիտական բազմաթիվ բնագավառներ՝ փիլիսոփայություն, պատմություն, կրոն, իրավագիտություն, գրականություն,

Կիսվել

ԱՄՆ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԳՐԱՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆՆ ՈՒ ՀԱՆՐԱՅՆԱՑՄԱՆԸ

ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Մատենադարանին է հատկացրել 74,000 ԱՄՆ դոլար՝ Լեռնային Ղարաբաղում գրչագրված ձեռագիր մատյանների և նրա հնագույն պատմությանն առնչվող բացառիկ վավերագրերի վերականգնման ու հանրահռչակման համար։ Ծրագրի շրջանակում ընտրվել են Գանձասարում, Դադիվանքում, Գնդեվանքում, Խադավանքում, Գտչավանքում և հայկական այլ միջնադարյան վանքերում 13-18-րդ դարերում գրված և նկարազարդված այնպիսի ձեռագրեր, եզակի արխիվային վավերագրեր, որոնք լույս են

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ 10-ՐԴ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ

2024 թվականին լրանում է Մատենադարանի երիտասարդական ամենամյա գիտաժողովի 10-րդ հոբելյանական տարին։ Գիտաժողովը փաստել է իր արդյունավետությունն ու բարձր որակը։ Հաշվի առնելով գիտաժողովի բնույթը և կարևորությունը, ինչպես նաև Մաշտոցյան Մատենադարանի դերը հայ միջնադարագիտության բնագավառում՝ որոշվել է ընդլայնել գիտաժողովի շրջանակը: Այն այս տարվանից կանցկացվի նոր՝ «Մատենադարանի միջնադարագիտական գիտաժողով» խորագրով։ Մատենադարանի միջնադարագիտական գիտաժողովը տեղի կունենա 2024 թ․ նոյեմբերի

Կիսվել

ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑՈՒ «ԼՈՒԾՄՈՒՆՔ ՅՈԲԱՅ» ԵՐԿԻ ԲՆԱԳԻՐԸ

Մատենադարանի հրատարակչությունը լույս է ընծայել Գրիգոր Տաթևացու «Լուծմունք Յոբայ» երկի բնագիրը՝ աշխատասիրությամբ Էլյա Սարիբեկյանի: Գիրքը բովանդակում է հայ միջնադարյան եռամեծար և յոթնալույս վարդապետ Սուրբ Գրիգոր Տաթևացու՝ Հոբի գրքի լուծմունքի բնագիրը, որը հրատարակվում է ըստ Մատենադարանի թիվ 1115 ինքնագիր օրինակի։ Բնագրին կից ուսումնասիրությունը համակողմանի ներկայացնում է Հոբի գրքի առանցքային խնդիրները, լուծմունքի հիմնական առանձնահատկությունները։ Գիրքը նախատեսված է

Կիսվել